Սա վերջին արտահերթը չի

Արթուր Հայրապետյան Մայիս 19, 2021

Կարծում եմ, շատերը կհամաձայնեն, որ այսօր մեր պետության վիճակը ծայրահեղ ծանր է: Նույնիսկ ինչ-որ իմաստով ավելի ծանր է, քան 90-ականների սկզբին: Այո, մարդիկ դիզվառելիքի հերթ չեն կանգնում, այգիներում ծառեր չեն կտրում՝ տաքանալու համար, երեկոները մոմի լույսի տակ չեն նստում: Բայց այն ժամանակ քիչ թե շատ պարզ էր, թե ինչու ենք մենք մեզ վրա վերցրել այդ բեռը եւ որ ուղղությամբ պետք է շարժվենք: Այսօր պետական ինստիտուտներն ավելի վատ վիճակում են, ավելի անարդյունավետ են աշխատում, քան «ցրտի-մթի» ժամանակ. ներկայիս քաղաքական իշխանությունը պարզապես չի կարողանում դրանք (այդ թվում բանակը) ղեկավարել, եւ հենց դրա համար է շեշտը դնում ագրեսիվ քարոզչական հռետորաբանության վրա: Իսկ հասարակության մեջ գերիշխում է հուսահատությունն ու ապատիան՝ չնայած որոշների մոտ պահպանվել է հեղափոխական հրճվանքը եւ առաջնորդի հանդեպ բուռն երկրպագությունը: Այդ ամենը տեսնելով՝ շատերն ասում են՝ էլ ի՞նչ ընտրություններ, երկիրն այս վիճակում է: Բայց ո՞րն է ընտրությունների այլընտրանքը: Անցած կես տարին ապացուցեց, որ արմատական ընդդիմադիրները, որոնք փողոցում ակցիաներ էին անում, չէին կարողանում հավաքել այնպիսի մի զանգված, որը կստիպեր Փաշինյանին հրաժարական տալ: Եվ պատճառն էլ պարզ է. ոչ բոլոր մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ աղետի են հասցրել ներկայիս իշխանությունները, պատրաստ էին կանգնել «Հայրենիքի փրկության շարժման» կողքին: Այսպիսով, եթե չլինեին արտահերթ ընտրություններ, ապա դրանք կկայանային 2023 թվականի դեկտեմբերին: Բայց մի զարմացեք՝ ես կարծում եմ, որ անգամ այս արտահերթ ընտրությունները կայանալու դեպքում, 2023-ին կամ նույնիսկ ավելի շուտ կրկին ընտրությունների առաջ ենք կանգնելու: Սցենարն, իմ կարծիքով, մոտավորապես հետեւյալը կլինի: Այս ընտրություններում իշխող ՔՊ-ն ունի ձայների մոտ 30 տոկոսը: Այսինքն՝ ավելի քան 100 հազար ընտրող Հայաստանում առաջվա պես կարծում է, որ Փաշինյանը, եթե ոչ աստված է, ապա՝ հրեշտակ: Եթե ընտրողների ներկայությունը լինի ցածր (կարծես թե, դրան է գնում), ապա այդ 30 տոկոսը կդառնա 40: Վարչական ռեսուրսը գումարած՝ կմոտենա բաղձալի 50-ին: Եթե հանկարծ ինչ-որ տոկոսներ պակասեն, ապա ԲՀԿ-ն, որը ցածր տոկոսով կանցնի խորհրդարան, լիովին բավարար է՝ իշխանական կոալիցիա ստեղծելու համար: Այդպիսով, կարող եմ կանխատեսել, որ այս անգամ Փաշինյանի իշխանությունը կվերարտադրվի: Դրան նպաստելու է նաեւ այն հանգամանքը, որ ընդդիմադիր ուժերը, ուզեն թե չուզեն, քարոզելու են իրար դեմ, դրանց դեմ են աշխատելու նաեւ ընտրություններին մասնակցող (եւ, բնականաբար, ընտրվելու ոչ մի շանս չունեցող) մանր փաշինյանական կուսակցությունները: Բայց այս ընտրություններով ոչինչ չի ավարտվելու: Իշխանության վերարտադրության դեպքում պետության եւ բանակի կազմալուծումը ու դրան համաչափ՝ հակառակորդի ոտնձգությունները շարունակվելու են: Այդ պայմաններում շատ քիչ է հավանականությունը, որ Փաշինյանն իշխելու է եւս 5 տարի: Անկայունությունը պահպանվելու է, հասարակական լարվածությունը չի թուլանալու, իշխանության լեգիտիմությունը կլինի զուտ ձեւական: Այնպես որ կլինեն նոր արտահերթ ընտրություններ: Կարդացեք նաև Սահմանվել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը «Փաշինյանի գլխին սարքում են, զանգում են՝ Ալիևին, թե զորք բեր, մտցրու, ընտրությունները խառնենք»․ Ամասիայի բնակիչ Նիկոլ Փաշինյանի դրդապատճառները՝ հանցավոր ձևով շարունակելու կապիտուլյացիան, ոչ մի տրամաբանական բացատրություն չունեն․ հայտարարություն Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/05/19/1191910/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024