ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում լուրջ խմորումներ են եղել։ Երկուշաբթի օրը Դավիթ Հակոբյանը ընտրվել էր Հանձնաժողովի նախագահ։ Նա հանդիսանում է Վարչապետի որոշմամբ ձևավորված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ամենապրոֆեսիոնալ անդամը, ավարտել է Սորբոնի համալսարանը, Անգլիայում հավատարմագրված փաստաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու է, աշխատել է իբրև փորձագետ միջազգային մի շարք կազմակերպություններում, հանդես է գալիս դասախոսություններով Եվրոպական երկրներում։