Սասուն Միքայելյանը միավորվելու կոչ արեց. երկիր ենք կորցնում

Արթուր Հայրապետյան Մայիս 14, 2021

Սասուն Միքայելյանը միավորվելու կոչ արեց. երկիր ենք կորցնում

 

«Էստեղ ամեն մեկը գոռում է, մեկն ասում է՝ ռուսամետ է, մյուսը արեւմտամետ է, ես հայամետ եմ, ես զինվոր եմ, սովորական գյուղացի տղա զինվոր եմ: Մեզ հիմա ներքին համախմբվածություն, կայունություն է պետք: Այսօր ասում ենք՝ թուրքն եկել հասել է Սյունիք, հելել իրար ենք քննադատում: Հետո կպարզենք, եկեք այս արհավիրքի դեմն առնենք համախմբված: 44-օրյա պատերազմում ձեր նշած պետություններից որոշակի չափով մեզ օգնել է Ռուսաստանը: Մենք այսօր մեր աշխարհագրական դիրքից ելնելով իրավունք չունենք քննադատել Ռուսաստանին: Մենք ուրիշ տարբերակ չունենք, եկեք չբղբղենք, ունքի տեղը աչքն էլ հանենք:

 

 

Հիմա դիմել են ՀԱՊԿ-ին, որը պարտավոր է մեզ օգնել, բայց դա չի նշանակում, որ պետք է թեւներս ծալած նստենք, սպասենք, որ ՀԱՊԿ-ը մեզ օգնի: Եթե կա թերացում իշխանության կամ ՊՆ-ի կողմից, որ մինչեւ էսօր... ես լավ քաջատեղյակ եմ, թե ինչ է կատարվում սահմաններին, բայց ինձ իրավունք չեմ վերապահել գամ էստեղ ասեմ, ժողովրդի մեջ բան գցեմ»,-ասաց նա:

 

Անդրադառնալով ադրբեջանի զինուժի առաջխաղացմանը, Սասուն Միքայելյանն ասաց. «Եթե մարտական գործողությունները ընթացքում վերցնեին էդ դիրքերը, հասկանալի կլիներ: Ձյուն-ձմեռ է. եթե ՊՆ-ն թերացել է եւ էդտեղ դիրքեր չի դրել, դա մի խնդիր է, բայց որ չի կարողացել, դա ուրիշ խնդիր է: Իրենք էլ չեն կարողացել էն կողմից գալ մինչեւ էդտեղ: Էսօր հնարավորություն է ստեղծվել, եկել են: Հիմա պետք է խելոք լինենք, եռակողմ հանձնաժողով ստեղծվի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան:

 

Եթե հիմա էստեղ ասենք Պաշտպանության նախարարին՝ արի ասա, ինչ ա եղել, ինչ է կատարվել, ոնց կարող է գալ նման բան ասել նախարարը կամ որեւէ մեկը: Պետք է որոշվի, թե մենք մեր դիրքերում ինչ ենք անում, ինչ կարող ենք անել, որ թշնամին առաջ չգա: Ես ասել եմ, որ մենք Սյունիքում պրոբլեմ ունենք, ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ քաշվում եմ: Մենք պետություն կորցնելու խնդրի առաջ ենք, եկել էստեղ չգիտեմ ինչեր ենք խոսում»,-ընդգծեց նա:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024