Սեփական անսխալության մեջ վստահություն

Արթուր Հայրապետյան Հուլիս 21, 2021

Արդյոք հաշվարկա՞ծ է ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ճիշտ բալանսը: Այն մարդիկ, որոնք դեռեւս աշխատում են ԱԳՆ-ում, կարո՞ղ են ազդել քաղաքականություն ձեւավորելու վրա: Ինչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշակ Հարությունյանը, որն իր բոլոր թերություններով հանդերձ, որոշակի կապեր ուներ ռուսաստանյան բարձրաստիճան զինվորականության շրջանակներում: Արդյո՞ք այդ համատեքստում ԱԳ նախարարի հաջող թեկնածու է Արմեն Գրիգորյանը: Ինձ թվում է, բոլոր հիմքերը կան պնդելու, որ պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո մեր պետությունը եւ առաջին հերթին՝ բանակն ու դիվանագիտությունը դեռեւս իրենց չեն վերագտել, եւ դա մեծ մասամբ պայմանավորված է ներկա իշխանության որակով: Այստեղ գործում է, այսպես կոչված. «Դանինգի-Կրյուգերի էֆեկտը». ամերիկացի սոցիոլոգների պնդմամբ՝ որքան բարձր է ոչ կոմպետենտության մակարդակը, այնքան մեծ է սեփական անսխալականության մեջ վստահությունը:

Արամ Աբրահամյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024