«Սեփական կետից ինչ կուզեմ, այն էլ կբանակցեմ» հետեւանքը Արցախը հանձնելն ու «հանգիստ» խղճով ապրելն էր

Արթուր Հայրապետյան Ապրիլ 13, 2022

«Սեփական կետից ինչ կուզեմ, այն էլ կբանակցեմ» հետեւանքը Արցախը հանձնելն ու «հանգիստ» խղճով ապրելն էր փաստորեն։ Սա ինքնախոստովանական ցուցմունք։ Այնպես որ մեղայականով հանդես գալն ու կարեւոր որոշումներ կայացնելը օյին չի, բայց ստացվում է, որ թքած ունի, ինչ է ասել, ինչ է արել, շարունակում է իր սեւ գործը։ 

Թշնամին երբեք չի հագենում ու կշտանում փոքր թիքյայով։ Թիքյա-թիքյա տալով, հասանք ամբողջական Արցախին։ 

Հայաստանը, որ ներկայացնում է գերագույն գլխավոր հոգեկան հանցագործն ու յուր թիմը, Արցախի կալի եզն էլ էնտեղ, արդեն համաձայն են, որ Արցախը 3000 քառ կմ տարածքով մնա Ադրբեջանի կազմում, բայց ինչ-որ կարգավիճակով, իսկ Ադրբեջանը արդեն դրան էլ համաձայն չէ, պարզ ասում է՝ չի լինի կարգավիճակ...

 

Այսքանից հետո, եթե կրկին պետք է հավաքվենք ու ճոռոմաբանենք, առանց լուրջ քայլերի, ուրեմն ազգովի հավաքվեք ու Հայաստանի վրա լացեք։ Միայն դա է ձեր մոտ լավ ստացվում։ Սկսում է Հայաստանից թիքյա-թիքյա տալու գործընթացը, մինչեւ բանը կհասնի ամբողջական մարմնին։

Հ.Գ. Իսկ ճիշտը կլիներ, որ ասեիր` մեղավոր եմ, ու գնայիր կախվեիր։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել