Սերունդները Սերժ Սարգսյանի օրինակով պետք է տեսնեն, թե ինչ ողբերգության են բերում ժամանակին մեծերին չլսելը

Արթուր Հայրապետյան Փետրվար 16, 2021

ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ու վաղվա հարցազրույցը մեզ ստիպելու է մտածել։ Մտածել վաղվա օրվա մասին, ապագայի մասին, սերունդների մասին»։

«ՉԻ». Ինչպե՞ս կարելի է չհամաձայնել պարոն Զաքարյանի հետ: Իսկապես, Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո պետք է շատ մտածել, խորհել, հետևություններ անել:

Այսպես՝ սերունդները Սերժ Սարգսյանի օրինակով պետք է տեսնեն, թե ինչ վատ հետևանքների է հանգեցնում երկիրը քաղաքական արկածախնդրությամբ ղեկավարելը, ինչ հետևանքների են հանգեցնում կլանային տնտեսությունը և կոռուպցիան:

 

Սերունդները Սերժ Սարգսյանի օրինակով պետք է տեսնեն, թե ինչ արհավիրքներ են բերում ընտրությունների կեղծումը և սահմանադրությունը սեփական քիմքին հարմարեցնելը:

Սերունդները Սերժ Սարգսյանի օրինակով պետք է տեսնեն, թե ինչ ողբերգության են բերում ժամանակին մեծերին չլսելը և աշոտյանների ու շարմազանովների շուրթերով հազար ու մի տեսակ հիմարություն քարոզելը:

Արտակ Զաքարյանն էլ կարող է մտածել: Մտածել և հասկանալ, թե որքան անհեռանկարային է քաղաքական ապագան Սերժ Սարգսյանի հետ կապելը:

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024