Սև ատամներով հայկական Լենին էլ տեսանք,չմեռանք

Արթուր Հայրապետյան Հունիս 11, 2021

Մի ճամարտակեք դասակարգային պայքարի մասին,եղեք լավ բժիշկ,ոչ թե վատ պրոպագանդիստ։

Բացատրեմ`դասակարգերի խնդիրը կապիտալի նախնական կուտակման շրջանից եկող մարքսիստական սին թեզն է ,որը նույքան ծիծաղելի է,որքան աստծո կամոք իշխանություն ստացած արիստոկրատիայի թեզը։

Աշխարհում քաղաքակրթական մակարդակով մի պայքար է ընթանում միայն, երբեմն ներառելով ազգեր և կրոններ։Դա պայքարն է կայուն հոգեկերտվածքով պրոֆեսիոնալների և նույն այդ պրոֆեսիոնալներին տրվող բոլոր բարիքներից օգտվել ցանկացող գազազած լյումպենի միջև։

Ամերիկայի պես երկրում այդ լյումպենը իշխանության բերեց Թրամփին,ամերիկյսն Ցախեսին։Որովհետև լյումպեն լինելը փողով և դիրքով պայմանավորված չի,հասկացեք վերջապես։Կա միլարդատեր ժեխ,կա համեստ էլիտա։Համեստ,բայց ոչ չքավոր։Պրոֆեսիոնալը չքավոր չի լինում։Աշխատավորը ժեխ չի լինում 

Թե բա Նիկոլը դասակարգային պայքար ա մղում։Սև ատամներով հայկական Լենին էլ տեսանք,չմեռանք։

 

Անուշ Սեդրակյան

Կիսվել