Սեւ օր. անիծյալ օր

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 09, 2021

Սեւ օր. անիծյալ օր։

Դիակների վրայով քայլողը. 

Ու այս օրով անգամ մեզ հանգիստ չի տալիս ձեռնածուն։ Մի ամբողջ սերնդի մատաղ արեց, որ այսօր ծնկի գա, ու իր ապագա -ներին համոզի, թե ինքն ինչ խղճի տեր է։ 

Ու քանի դեռ սրանք վխտում են, ու քանի դեռ սրանց դեմն առնող չկա, սա մի ամբողջ ազգի կշարունակվի ձեռք առնել։ Իսկ աշխարհը թքած ունի մեր վրա, որովհետեւ մեր երկրի ղեկավար կոչվածը մեզ բանի տեղ չի դնում, խաղաղություն է մուրում թշնամուց, այն թշնամուց, որ նախորդ օրը հայտարարել էր, որ խաղաղության չի գնալու թշնամու հետ, այսինքն մեր։ 

Ու այսպես էլ ապրում ենք։ Խեղճացած ու ամենօրյա ռեժիմով շոուների մասնակցում։ 

Կիսվել