Շարունակեք թեթեւ ապրել. թող ես էլ չարսիրտ լինեմ` չեմ կարող անտարբեր ապրել

Արթուր Հայրապետյան Հուլիս 17, 2021

Ու այդպես էլ չհասկացա թեթեւ ապրելու գաղտնիքը: Ոչ էլ կարողացա հասկանալ, որ փոքրուց մարդուն դաստիարակում են, թե դու պետք է մեռնես հանուն... հանուն... չէ, դու չպետք է մեռնես, դու պետք է ապրես ու պայքարես: Ոչ խեղճ ես, ոչ էլ գլուխկախ: Խեղճությունը փոքրուց են առել, դրա համար էլ ով հասցրել բամափել է: Ես մեղավոր չեմ, որ դուք ձեր մեղավորության բաժինը կես եք արել, բաժին հանել ուրիշներին, որ ձեր աչքի գերանը չտեսնեք: 

Ես էլ մյուսների պես միս ու արյունից եմ շաղախված, մինչդեռ լավ գիտեմ իմ չափն ու անելիքը: Ես կռիվ չունեմ, իմ կռիվը ազատությունն է, իմ կռիվ մարդու կողքին կանգնելու, մարդուն չկորցնելու համար է եւ այն մի բուռ հայրենիքը, որի համար ես ոչինչ չեմ արել... Ես ո՞վ եմ, ես էլ ձեզ պես մեկն եմ՝ Աստված չեմ, բայց իմ Աստված ձեր Աստծու հետ կապ չունի: 

Սիրտս ընդառաջ է գնում, ինքս ինձ... կանգ առ: Ինձ ճանաչողները կվկայեն, որ ես այն եմ, ինչ-որ մնացել եմ՝ կամ... ու ինչքան էլ, որ փորձեն երեւակայել, կծու խոսքերով, մեկ է. այդ մարդկանց մարդիկ շատ լավ գիտեն, որ դրանք նույնիսկ կարծիք չունեն իրենք իրենց անձի, տեսակի մասին, էլ ուր մնաց դիմացինի մասին կարծիք ունենան: Միշտ լուռ եմ հեռացել, երբ նկատել եմ, որ ես ավելորդ եմ: Հանգիստ եմ, չափազանց հանգիստ, որովհետև մարդիկ ինձ են կորցնում ոչ թե ես նրանց... այո՛, թող անհամեստություն չթվա, բայց ես վստահ կարող եմ ասել, կորցնողը դուք եք: Իմ կորցրածը ես գիտեմ, չափն էլ լավ գիտեմ... սրատես աչք ունեմ է, իսկ դրանից շատերն են վախի մեջ: Շարունակեք թեթև ապրել, թող ես էլ չարսիրտ լինեմ: Էդ, ո՞ր մեկին են ճիշտ խոսելու համար պաչիկ արել դրել գլխներին... այ ձեր նեղմիտ ուղեղով էլ, որով կվախեցնեմ ձեզ ու դուք չափազանց զգույշ կլնեք, ինձ նկատելուց ճանապարհը կփոխեք, որ չնայեք աչքերիս մեջ... ինձ դիմելուց էլ շատ զգույշ՝ դու-ի չեք անցնի, միայն՝ դուք... իսկ ում, ինչ արել եմ, չեմ արել՝ Աստված դատավոր: Անտարբեր չեմ կարող լինել, ես նույն մարդն եմ, ոչինչ չի փոխվել, ես շարունակում եմ ապրել...

Հ. Գ. ինքնակրթվեք. դա իմ մեղքը չի. ես էլ մի կերպ յոլա կգնամ իմ փոքրիկ ու մեծ աշխարհում, որ ունեմ... Իմ Աստված, ձեր Աստծո հետ կապ չունի: Իմ Աստվածն իմն է, իմ նման...

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024