Շարունակում ենք ապրել, որովհետեւ չգիտենք, թե ինչ ենք ուզում

Արթուր Հայրապետյան Հունիս 05, 2022

Մենք շարունակում ենք ապրել, որովհետեւ չգիտենք, թե ինչ ենք ուզում... միգուցե շատ ծայրահեղ բան եմ ասում, բայց դա էլ ապրում է...

Խաղաղության պահերին, մենք խաղաղության գինը չենք գնահատում, բայց երբ գալիս է տխրության րոոպեները, մենք նկատելիորեն հիշում ու պահանջում ենք՝ խաղաղություն: Մարդն է՞լ ժամանակ չունենա... իմ ներսում ապրող հրեշի, արարողի, մարդու, ստրուկի, հարմարավետության, գտնողի, տեսնողի... 

Ինչքան շատ բան կա իմ մեջ, որ դեռ չեմ նկարել թղթին: Սարսափում եմ տեսնել նրանց իրական աչքերով, որովհետև սիրտ չունեմ, որ սիրտ անեմ ու այդքան ազնիվ չեմ, որ հեռացնեմ կամ զարմացնեմ մեկին ու մաքրագործվեմ: Չէ մեր ամենացավոտ խնդիրը մնում է չլուծված, որովհետեւ վախը աչքեր ունի ու չորս արած աչքերով հետևում է քեզ, որ հանակարծ ազնվությունը չգողանա քեզ նրանից: Գիտե՞ս, երեւի մարդը հենց այս չստացված կյանքի ծնունդն է, ով համոզում է ինքն իրեն, որ վաղը ավելի լավն է լինելու, քան նախորդ օրը: Ու ամեն անգամ ինքն իրեն համոզելով պայքարում է ինքն իր դեմ ու մնում է անուղղելի: 

Կկարողանաս ապրել մենակ, եթե բոլորը դեմ դուրս գան քո որոշումներին... Իսկ ո՞վ ասաց, որ ես մենակ չեմ: Երբ պառկում եմ քնելու, ինձ չկա մեկը, որ համոզում է աչքերը փակել, որովհետեւ ես կամ հանգիստ եմ կամ անհանգիստ: Իսկ իմ անհանգստության համար ոչ ոք չի անհանգստանում ու եթե անհանգստանում էլ են, ապա իրենք իրենց համար են մտածում, որ ինձ դուր գան ու իրենք հաշտ լինեն իրենց խղճի հետ: Ցնդաբանություններիս համար ներող կլինեք, որովհետեւ նամակ գրելու պահին, հարցեր էի որոշել, որ այդպես էլ պատասխան չգտան: 

Միգուցե վաղը կամ էլ ով գիտի մյուս օրը ինչ-որ բան փոխվի ու հարցերս էլ ինչ-որ կերպ փոխվեն: 

Պատասխաններն էլ կարող են փոխվել, նայած թե դու ինչ ես կերել այդ օրը, ումն ես տեսել, ումն ես հանադիպել եւ վերջապես որերորդ օրն է, որ ապրում ես: Մենք ապրում ենք, որովհետև չգիտենք ինչ ենք ուզում: Եվ դա մեզ ավելի է ստիպում ապրել...

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024