Շատ կարեւոր հայտարարություն

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 25, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է. «Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»:

 

«ՉԻ». Սա շատ կարևոր հայտարարություն է: Թե չէ ամբողջ աշխարհը տագնապած էր: Ալիևը տեղը չէր գտնում, դողը սրտում սպասում էր, որ հեսա Հայաստանը տարածքներ է նվաճելու, Էրդողանը հիստերիայի մեջ ընկած, մի տասը արևմտյան դեսպանների արտաքսեց Թուրքիայից: 

 

Այնպես որ, ճիշտ ժամանակին Փաշինյանը փարատեց հարևանների տագնապները: Կարելի է շարունակել նմանատիպ հայտարարությունները: Օրինակ՝ պետք է ասել, որ Հայաստանը մտադիր չէ Բաքուն գրավել կամ ատոմային ռումբ կիրառել թշնամիների դեմ: Ի՞նչ կա որ, արժե: 

 

Ընդհանրապես, հետաքրքիր է, թե ում համար է սա ասել վարչապետը: Այսինքն՝ որ չասեր, Հայաստանին ագրեսոր էի՞ն ճանաչելու, թե՞ մեղադրելու էին ռևանշիզմի մեջ: 

 

Չորրորդ իշխանություն

Կիսվել