Շեֆի վրայից թռնողն, ու հաջորդ շեֆին ընդունողը նույն մարդն է, որից պետք է զգուշանալ, որովհետեւ հաջորդ պահին կարող է հայտնվել մի նոր շեֆ, եւ բոլոր շեֆերը դառնան նախկին

Արթուր Հայրապետյան Հունիս 06, 2021

Ղազագրերի շեֆին ու յուր անդամներին ինչ ասես, որ չասացին ԻՔականները, բայց երբ իրենց շարքերում է հայտնվում ղազագիր ինչ-որ մեկը նրանք լուռ են, որովհետեւ շեֆերի կռիվ է, ոչ թե գաղափարի։ Կհիշեք, երբ անցած տարի ԱԱԾ-ն տարածեց Ծառուկյանի տանը գտած մի շարք ԲՀԿ-ական պատգամավորների գրած ղազագրերը, որով նրանք հավատարմության երդում էին տվել իրենց շեֆին։ Հատկապես ԻՔականներն ու իրենց կցորդ անդամները վրա տվեցին, պախարակեցին ու շշին քաշեցին: Հիմա, ՔՊ ցուցակում է հայտնի ղազագիր գրած ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը հիմա ըստ էության ղազագիր է գրել` իշխող ուժի ցուցակ մտնելու համար, ու նոր շեֆի համար քրտնաջան աշխատելու։ Այնպես որ մինչեւ մարդուն ձեռառնելն ու փչացնելը, լավ տնտղեք, գուցե մի օր ձեր շարքերում հայտնվի հանուն ձեր շեֆի։ Շեֆի վրայից թռնողը, ու հաջորդ շեֆին ընդունողը նույն մարդն է, որից պետք է զգուշանալ, որովհետեւ հաջորդ պահին կարող է հայտնվել մի նոր շեֆ, եւ բոլոր շեֆերը դառնան նախկին։ Մեկին դավաճանողը, մյուսներին կդավաճանի ու կդավաճանի։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024