Շեղողի ու շեղվողի հալը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 12, 2021

Մարդկանց ուշադրությունը շեղելու համար շատ բան պետք չէ, պետք է ընդամենը օրվա մեջ մի քանի անշառ թեմա շրջանառել, ու բզբզալ, որը մեկը մյուսից կարեւորվում է նրանով, որ հասարակության համար ավելի ցավոտ է ու ձեռնտու անշառը` քիմքին հաճելի, քան ասենք գերիների հարցը, բայց այն թեման, որը անշառ է, ավելի շատ ջուր է ուզում ծեծելու համար, քան մարդը, որը ոչ տեր ունի, ոչ էլ հարաքյաթ մեր երկրում։ 

Թուլեքի իշխանության մեջ ինչ-որ պաշտոնյա-թուլի հրաժարական պահանջողները հենց էդ անշառ թեմայով են շոյվում ու հաճույք ստանում։ 

Գերիներին սեփական երկրում կալանավորելու, պատժելու լավագույն միջոցը, գերիների մասին փիս-փիս բաներ տարածելու մեխանիզմն է աշխատում, որին փոխարինում է պատիժը, որն էլ ավարտվում է հրաժարական պահանջելով։ Բայց կրկին մոռանում ու շեղվում է հասարակությունը, որ կա մի գլուխ, որի չլինելու դեպքում, բոլոր մանր ու միջին գլուխները կտրվելու են ու անհետանալու։ 

Գերագույն գլխավոր հոգեկան հանցագործին թողած, պոչին ու մարմնի մյուս անդամներին չի կարելի դիպչել։ Ոչ էլ վիրահատական միջոցներով է հնարավոր կարգի բերել դավաճանությունն ու հանցագործությունը։ Ուստի էժան խաղեր տվողներին խորհուրդ կտամ անհապաղ փոխել շարժման ընթացքը։ Մենք ինչ ասես, որ չենք տեսել։ Գուցե դուք շատ ռոմանտիկ եք, բայց քաղաքականության մեջ, ոչ ռոմանտիկ լինելն է փրկել, ոչ էլ պուպուշ ճառերը։ Ոչինչ հենց այնպես չի արվում քաղաքականության մեջ։ 

Պահանջելու, կոչեր հնչեցնելու վատ սովորությանը վերջ տալ է պետք։ Թիքյա-թիքյա երկիրը նվեր անել թշնամուն, ու անգամ չսպասել, թե երբ են հասնելու քո թիքին, ու ամեն ինչ հրաշալի շարունակել ապրել, որովհետեւ այն ինչ արվում է քո աչքից հեռու է, զոհերն էլ քեզ բարեկամ ու հարազատ չեն, թողնել մի կողմ, բայց կենաց ասելու համար առաջինը դու տեղիցդ շուտ կանգնես ու ճոռոմաբանես, թե ինչ մտահոգ ես ու լավ լացել գիտես` անբարոյականություն է։ 

Պետք է դիմադրություն, ու քանի որ դիմադրություն չկա, թուլեքի իշխանությունը պասերով, իրենց ջադու համախոհներով ինչպես ուզեն, այնպես կմանեւրեն ու կհաջողեն։ Իսկ մի քանի առողջ բջիջներ օր ու մեջ իրենց պատեպատ տալով մնում են լուսանցքից այն կողմ, որովհետեւ զոռբայությունն ու դավաճանությունը հասարակությունը կուլ է տալիս, ու շատ բան չի էլ հասկանում, որովհետեւ իրեն էժան շոուներով են կերակրել։ Էժան շոուի մարսելը հեշտ է։ Ոչ խելք է պահանջում, ոչ էլ միտք, որ գոնե դարդ անեն։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024