Շնչող հողն անշունչ բետոնով ու ամուր երկաթով ծածկվող Եռաբլուրը

Արթուր Հայրապետյան Օգոստոս 16, 2021

Եռաբլուրն է

Շնչող հողն անշունչ բետոնով ու ամուր երկաթով ծածկվող Եռաբլուրը։ Այս թեման շատ ցավոտ է առաջին հերթին հերոսածին ծնողների համար։ Այո, գուցե գեոլոգիական խնդիրներ կան, գուցե այս ամենը արվում է հանուն ամրության և այլն։ Բայց տղերքի շիրիմների գլխավերևում հաստաբուն ու հզոր ծառեն պիտի աճեին, իրենց պես ամուր, հպարտ ու կանգուն, խորն արմատներով ու կենսատու։ 

 

Բետոնը սպանում է հողը, կանխում է աճը, խեղդում է կանաչը, զրկում է հողը ջրից, հերոսներին՝ արևից։

Մենք այդպես էլ չհասացանք, որ բազմահարկ շենքի հիմքի չափ բետոն լցնելով չի, որ պիտի ցույց տանք մեր վերաբերմունքը մեր մարտիրոսված եղբայներին։ Հողը ծանրացնելով չի, որ խոնարհում պիտի բերենք նրանց շիրիմներին։

 

Նրանք հերոական կյանք են ապրել ու հիմա էլ կարծես ավելի մեծ ծանրություն ենք դնում, կտրում մեր ճանապարհն իրենց ու իրենցը՝ մեզ։ Մենք, ի վերջո, շունչ ենք առնում հողից, իրենց հողից։

 

Ես գուցե չեմ հասկանա և տա Աստված, երբեք չհասկանամ ու զգամ այն, ինչ զգացել ու զգում են հերոսածին ծնողները, բայց գրեթե վստահ եմ, որ նրանք նույնպես Եռաբլուր մտնելիս կուզենային նստել իրենց զավակների անվամբ մի մեծ ծառի տակ։ Ես գրեթե վստահ եմ, որ հետագայում ամեն անգամ ճանապարհով անցնելիս ու հեռվից տղեքի հողից վեր խոյացող անտառին նայելիս վստահ են լինելու, որ նրանք ապրում են։ 

 

Վերջապես, Եռաբլուրը ոչ բնավ հանգչող, այլ ապրող կյանքների օջախ պիտի դառնա։ Որպես հայ, ես կցանկանայի ամեն հերոս տղայի անվամբ մի ծառ տնկվեր ամեն շիրիմին, խնամվեր պատշաճ ու դառնար կյանք, ոչ թե ցավ խորհրդանշող մի անտառ։

Դավիթ Գրիգորյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024