Շնորհակալ եմ, բայց ձեզ պահեք այդ մեդալը. ընտանիքի երեսին շպրտված ողորմության ա նման, քան երախտագիտության

Արթուր Հայրապետյան Ապրիլ 18, 2021

Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու Արիության մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են տոպրակով տվել ու գնացել ա։

 

‼Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի Արիության մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ

Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։

 

Քանի օր ա փորձում եմ սա կուլ տալ, բայց կանգնել ա կոկորդիս ու դանդաղ խեղդում ա, շատ դանդաղ։

 

Հասկանու՞մ եք որ էս ձևով տված պարգևը ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության ա նման, քան երախտագիտության։ Հասկանու՞մ եք, որ դրանով ավելի շուտ անարգում եք էդ մարդկանց վիշտը, քան ոգեկոչում իրենց երեխայի հիշատակը։ Վստահ չեմ, որ հասկանում եք։ 

 

Կլինի՞ ինքներդ ձեզ, ինչու չէ մեզ էլ, լավություն անեք ու էլ ոչ մեկին էս ձևով չպարգևատրեք։ 

 

Շնորհակալ ենք, բայց ձեզ պահեք էդ պարգևը։

 

‼ Թարմացում՝ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կապվեց հետս, ասաց, որ ինքն ու զինկոմիսարիատը իմ գրառումից են տեղեկացել Ռոբի մեդալի մասին։ Ներողություն խնդրեց, ասաց որ անթույլատրելի է։ Մանրամասներն իմանալու համար կկապվի քրոջս ընտանիքի հետ։

Հասմիկ Մարտիրոսյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024