Շնորհավորում ենք ԱՐՄԵՆՊՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 18, 2021

 ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ ԱՐՄԵՆՊՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ 

 

իմ շատ սիրելի արմենպրեսականներ շնորհավորում եմ !!!!!!!!!!

«Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:

 

«Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ

Արմինե Մխոյան

 

 

24lurer.am -ի խմբագրակազմը միանում է շնորհավորանքներին, եւ մեր գործընկերներին մաղթում` համբերություն, եւ այս ծանր օրերին մեր մասնագիտական աշխատանքում` հաջողություններ։ Ինչքան էլ, որ այս օրերին լրագրողները իշխանության կողմից թիրախավորվում եւ ենթարկվում են ճնշումների, բայց լրագրողի աշխատանքը մնում է եւ կա, որպես մշակ, եւ անաչառության սկզբունքով առաջ գնալու տիպ։ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024