Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը

Արթուր Հայրապետյան Հունվար 05, 2021

«Էսօր Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը։ Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել: Պարզվում է` այդքան էլ այդպես չէ։ Պատերազմի օրերին Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում, որ գալիս էր համայնքապետարան բոլոր դռները բացում էր, բոլորին ջերմ բարևում ու միշտ հարցնում էինք` հը ի՞նչ կա, մի գոտեպնդող բան պիտի ասեր ու հումորն էլ անպակաս էր։ Էսօր տագնապ կար ձայնի մեջ, հիասթափություն ու մեծ ցավ։ Խառը, դաժան իրականությունից սիրտդ լցվում է ։ Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն կլիներ մեր ներկան», ֆեյսբուքյան իր էջում գրում է Իրինա Յոլյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/01/05/1163278/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024