Շուշիում հայկական կողմին է փոխանցվել նոյեմբերի 16-ին զոհված 3 հայ զինծառայողի մարմին

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 19, 2021

Շուշիում հայկական կողմին է փոխանցվել նոյեմբերի 16-ին զոհված 3 հայ զինծառայողի մարմին

Նոյեմբերի 18-ին՝ ուշ երեկոյան, Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին:

 

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից:

 

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը մարմիններն այսօր տեղափոխել է Երևան:

 

Նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի ՀՀ ռազմական գերատեսչությունը:

Կիսվել