Շուտով ադրբեջանական քմահաճ դիկտատի պայմաններում իրականացվելու է դելիմիտացիա-դեմարկացիա, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, վայրենի և անտրամաբանական կերպով ճշգրտվելու են պետական սահմանները, որոշ գյուղեր մեխանիկական եղանակով օտարվելու են Հայաստանի

Արթուր Հայրապետյան Մայիս 20, 2021

Ամենասարսափելին դեռ առջևում է։ Շուտով ադրբեջանական քմահաճ դիկտատի պայմաններում իրականացվելու է դելիմիտացիա-դեմարկացիա, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, վայրենի և անտրամաբանական կերպով ճշգրտվելու են պետական սահմանները, որոշ գյուղեր մեխանիկական եղանակով օտարվելու են Հայաստանից, Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իհարկե Ղարաբաղի հետ միասին։ 

էս ամենը աստիճանաբար կյանքի է կոչվելու և ըստ էության գործող իշխանության և Նիկոլ Փաշինյանի առաքելությունն է գործընթացը մինչև վերջ բարեհաջող ավարտին հասցնելը։ 

Փաստացի աշխարհը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան համաձայն են իրերի այսպիսի դասավորությանը, հետևաբար անուղղակիորեն աջակցում են նաև իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գերտերությունների կոնսենսունսի հետևանք է։ 

Ինչպես հասկանում եմ, գործընթացի անշրջելիության մասին տեղյակ են նաև Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր դերակատարները և չեն փորձում որևէ կերպ դիմադրել։ Նույնիսկ չեն էլ շտապում իշխանության գալ, որ պատասխանատվություն չստանձնեն։ 

Իհարկե հայկական բանակը վերջին պատերազմում ծանրագույն և կործանարար հարված է ստացել, բայց, այնուամենայնիվ, դրա կազմում դեռևս գոյություն ունեն մարտունակ փոքրաթիվ ստորաբաժանումներ, որոնք ընդունակ են դիմադրություն ցույց տալ։ Այդ հավանական դիմադրությունը բնում խեղդվում է քարոզչական պատերազմի միջոցով։ 

Հայաստանը որպես պետություն փաստացի գոյություն չունի, Հայաստանը չունի իշխանություն, չունի ինստիտուտներ։ Կա ընդամենը մեկ կամակատար, որը սպասարկում է տարածաշրջանի վերևաձևման քաղաքականության իրականացումը։ Եթե չսպասարկի, ապա ադրբեջանական զորքերը էլ ավելի կխորանան Հայաստանի տարածքում։

Կարպիս Փաշոյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024