Սիրենք մեր տունը

Արթուր Հայրապետյան Օգոստոս 20, 2021

ՍԻՐԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆԸ

Գյու­ղատն­տես Գա­րիկ Նա­վա­սար­դյա­նը Ար­ցա­խի Մար­տու­նու շր­ջա­նի ա­ռաջ­նագ­ծա­մերձ Մաճ­կա­լա­շեն գյու­ղի բնա­կիչ­նե­րի հա­մար բա­վա­կա­նին մեծ նա­խա­գիծ է ի­րա­կա­նաց­նում: Կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րի և ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րի մա­սին խո­սե­ցինք գյու­ղատն­տե­սի հետ։

 

-Պա­րոն Նա­վա­սար­դյան, նախ խնդ­րում եմ հա­մա­ռոտ ներ­կա­յաց­րեք Ձեր գոր­ծու­նեու­թյու­նը։

-Հան­դի­սա­նում եմ ՙՆա­վա­սարդ Ագ­րո՚-ի հիմ­նա­դիր տնօ­րե­նը։ Հիմ­նա­կա­նում զբաղ­վում եմ գյու­ղատն­տե­սու­թյամբ՝ մաս­նա­վո­րա­պես ա­նաս­նա­բու­ծու­թյամբ։ Ու­նեմ տոհ­մա­յին ոչ­խար­նե­րի խո­շոր ֆեր­մա, թռչ­նա­բու­ծա­րան։ Հիմ­նա­կան շեշ­տը դնում եմ սպա­ռող-ար­տադ­րող փոխ­շա­հա­վե­տու­թյան վրա։ Ինքս մաս­նա­կից եմ ար­տադ­րա­կան գոր­ծըն­թա­ցի բո­լոր փու­լե­րին, հե­տե­ւո­ղա­կան եմ, որ­պես­զի իմ ար­տադ­րա­մա­սի կող­մից շու­կա ներ­մուծ­վի միայն ո­րա­կյալ եւ սնն­դա­րար մթերք, ո­րով­հե­տեւ մենք գործ ու­նենք նախ եւ ա­ռաջ մար­դու ա­ռող­ջու­թյան հետ։

- Ի՞նչ նա­խա­գիծ եք ի­րա­կա­նաց­նում Ար­ցա­խում։ Ո­րո՞նք են ծրագ­րի ա­ռանց­քա­յին, կա­րե­ւոր կե­տե­րը։

-Ծրա­գի­րը սո­ցիա­լա­կան է։ Նա­խա­տես­ված է Մաճ­կա­լա­շեն հա­մայն­քում ստեղ­ծել նոր տեխ­նո­լո­գիա­նե­րով զին­ված հա­վա­բու­ծա­րան։ Ներգ­րավ­ված է 50 ըն­տա­նիք։ Բնա­կիչ­նե­րը ծրագ­րի շնոր­հիվ ի­րենց իսկ հա­մայն­քում ու­նե­նում են աշ­խա­տանք եւ ամ­սա­կան կա­յուն ե­կա­մուտ, սո­վո­րում են ա­նաս­նա­պա­հու­թյան ո­լոր­տում կի­րա­ռել նոր հա­մա­կարգ եւ ստա­նալ ո­րա­կյալ մթերք։ Ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ար­դեն ու­նենք հա­մա­ձայ­նու­թյուն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի, Էկոնոմիկայի և գյու­ղատն­տե­սու­թյան, Աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան և միգ­րա­ցիա­յի հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հետ։ Մոտ ա­պա­գա­յում ծրա­գի­րը կյան­քի կկոչ­վի։ Այն կն­պաս­տի նոր տեխ­նո­լո­գիա­նե­րով գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը, աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­մա­նը, գյու­ղա­ցու կեն­ցա­ղի բա­րե­լավ­մա­նը եւ ա­ռողջ սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյա­նը։ Եւ, վեր­ջա­պես, այս ծրա­գի­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա լի­նել Ար­ցա­խի կող­քին։

- Ար­դյո՞ք շա­րու­նա­կա­կան կլի­նի ծրա­գի­րը։

- Ծրա­գի­րը կլի­նի շա­րու­նա­կա­կան, ո­րի ար­դյուն­քում ժա­մա­նա­կի ըն­թաց­քում գյու­ղա­ցի­ներն ա­վե­լի հմուտ կդառ­նան այս գոր­ծում։

-Հար­գե­լի Գա­րիկ, ըստ Ձեզ, հետ­պա­տե­րազ­մյան Ար­ցա­խում, գյու­ղատն­տե­սա­կան ո­լոր­տում ի՞նչ քայ­լեր են անհ­րա­ժեշտ։

- Ա­ռա­ջին հեր­թին հար­կա­վոր է զար­գաց­նել գյու­ղատն­տե­սու­թյու­նը, օգ­տա­գոր­ծել հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ստեղ­ծել նոր, մր­ցու­նակ շու­կա, ոտ­քի կանգ­նեց­նել ցա­վի մեջ գտն­վող, կո­րուստ ապ­րած մեր հայ­րե­նա­կից­նե­րին։

-Ար­դյո՞ք Ար­ցախն ու­նի ո­լոր­տում հա­ջո­ղու­թյուն­ներ ար­ձա­նագ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն։

- Այս փոքր եր­կիրն, ան­շուշտ, ու­նի մեծ գոր­ծեր ա­նե­լու բո­լոր ի­րա­վունք­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Ե­թե ճիշտ ար­վեն քայ­լե­րը, ա­պա գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը զու­գա­հեռ կզար­գա­նա նաեւ է­կո եւ գյու­ղա­կան տու­րիզ­մը։ Դա Ար­ցա­խի տն­տե­սա­կան ա­ճի հա­մար շատ կա­րե­ւոր է։ Շնոր­հիվ նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի՝ ո­լոր­տում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լելն, իս­կա­պես, հեշ­տա­ցել ու շա­հա­վետ է դար­ձել։ Պետք է այս բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը հաշ­վի առ­նե­լով, հետզ­հե­տե գնանք այդ ճա­նա­պար­հով։

-Հե՞շտ է, ար­դյոք, բիզ­նես գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լել սահ­մա­նա­մերձ տա­րած­քում։

- Ինձ հա­մար նշա­նա­կու­թյուն չու­նի՝ տա­րած­քը սահ­մա­նին մո՞տ է, թե՞ հե­ռու։ Սա մեր տունն է, եւ վերջ։ Մենք պետք է մեր բո­լոր ու­ժե­րը ներդ­նենք մեր տունն ամ­րաց­նե­լու, շե­նաց­նե­լու, մեր ժո­ղովր­դի հա­մար կա­յուն կեն­ցաղ ա­պա­հո­վե­լու հա­մար։ Ե­թե մեզ­նից յու­րա­քան­չյուրն իր ո­լոր­տում այս­պես մտա­ծի, շատ քիչ ժա­մա­նակ անց մենք կու­նե­նանք իս­կա­պես հզոր Ար­ցախ, հզոր հայ­րե­նիք։

-Վեր­ջա­բա­նի խոս­քը Ձերն է։

-Հոր­դո­րում եւ կոչ եմ ա­նում բո­լո­րիս խնամ­քով ու հո­գա­տա­րու­թյամբ վե­րա­բեր­վել մեր Տա­նը:

 

Հարցազրույցը` Սերգեյ Սաֆարյանի

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024