Սոչիում մեզնից մարդ չկար, որ պաշտպաներ մեր շահերը

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 26, 2021

 

Ով հասցրեց գրեց` Սոչի է գնացել։ Կարծես հիմա ուր որ է մեր շահերն է պաշտպանելու։ Բայց ցավոք մեզնից մարդ չկար Սոչիում։ 

Քանի որ տգետներին հեշտ է խաբելը, ասեմ, որ ազգակործանի այցը Սոչի, ծակ գանգերը մեկնաբանելու ու վերլուծելու են, որ միջանցք չի տրվելու, այդ միջանցք ասվածը, որից այդպես վախենում եք՝ չի լինելու։ Լինելու է ճանապարհ, որը գտնվելու է ռուսական զորքերի վերահսկողության ներքո։ Առանց հասկանալու, որ ճանապարհը հենց միջանցքն է, որ կա։ Բայց քանի որ տգետներին դժվար կարողանաս բան բացատրել, աչքները տեսնելուց հետո էլ մխիթարվելու են ասֆալտապատ ճանապարհով, թե ուր է տալու ճանապարհը, դա իրենց ամենաքիչն է հետաքրքրում։ Իսկ թե ինչու մի բերան Արցախի մասին ազգադավը չխոսեց, ասեմ` Արցախի թեման փակել է։ Բեռը ուսերից թոթափել։ 

Ես դեռ ավելի մեղմ եմ ներկայացնում իրադրությունը, բայց հնարավոր է շատ ավելի` աղետալի վիճակ։ 

Իսկ այն, որ մեր երկրից մարդ չկար, որ մեր շահերը պաշտպաներ, դա միանշանակ է։ Դեբիլ աշակերտի պես գնացել ու վեր է ընկել, ոնց ասում են, այնպես էլ գլուխը տմբտմբացնում է։ Քանի որ լավ հաշվել են, թե մեր դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ, եւ թե ազգադավի։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել