Սոս Ջանիբեկյանի «բարեգործության» մասին

Արթուր Հայրապետյան Մայիս 05, 2022

Սոս Ջանիբեկյանի «բարեգործության» մասին 

 

Ընկերներ, անկեղծ ասած երեկվա դրությամբ չէի էլ իմանում, թե էդ ինչ տենց բարեգործական գործունեություն է իրականացնում էդ տղան, որ իշխանական պրոպագանդան էլ մեզ ուղղորդում է ծափ տալ իրեն ու հիանալ իր մարդ տեսակով: Էական չէր, քանի որ էդ 100 տունը, որոնց համար գումար են հավաքում, շատ փոքր բան է խոշոր հաշվով  էս սրիկաների ձեռքով տասնյակ հազարավոր անօթևան դարձած արցախցիների, մեր 5.000 զոհված տղերքի, կորցրած Շուշիի ու Հադրութի և Արցախը հանձնելու ֆոնին: Ինչևէ, նոր ասեցի տեսնեմ էդ ինչ նախագիծ ա, ով ա իրականացնում ու որն ա էս տղու ավանդը: Նախագիծը փաստորեն իրականացվում է «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Հանրայինի կողմից: Հիմնադրամը ստեղծել են ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆՆ և ՄԵՍՐՈՊ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Նիկոլի մոտ նախարար աշխատած, Նիկոլի դեսպան Էդմոնի Մանեին կարծում եմ գիտեք, չպատմեմ, երկու խոսքով ասեմ թե ով է Մեսրոպը: Էս տղեն հանդիսանում ա «Առաքելություն» կուսակցության հիմնադիր: Դա այն կուսակցությունն է, որը  2018-ին ՔՊ-ի հետ միասին կազմել էր «Իմ քայլը» դաշինքը: Առնվազն 2 տարի աշխատել ա Նիկոլի խորհրդական: Հանդիսացել ա «Մոգո» տխրահռչակ միկրովարկային կազմակերպության տնօրեն (էս ուղղակի որ պատկերացնեք որքանով կարա մարդը անկեղծ բարեգործ լինի` փաստացի թալանելով ժողովրդին 300%-ի տակ): Լավ, էդ ամեն ինչը մի կողմ, էս երկուսը հիմա «Ապրելու երկիր» կուսակցությունն են ներկայացնում, չեն միացել Նիկոլի դեմ պայքարին, իրենց գիծն են տանում Ռուբեն Վարդանյանի փողերով: Լավ են անում, եթե արդյուքնում էդ 100 տունը կառուցվի` էլի խեր ա ձեզանից, բայց ծափ չեմ տալու, քանի որ այդ թվում ու ձեր ձեռքով ենք հայտնվել էս վիճակում: Հիմա, ինչ ա անում Սոսը: Սոսը, ընկերներ, ՎԱՐՈւՄ Ա էդ նախագիծը: Գումար ա ստանում Հանրայինից ու վարում ա էդ ծրագիրը: Քավ լիցի բլյաձ, ես չեմ պնդում թե որևէ մեկը պիտի անհատույց աշխատի, ես ուղղակի նշում եմ, որ սա նախ բարեգործություն չէ ու հետո, մարդ որը 2018-ին կանգնել ա Նիկոլի կողքին ու մինչև էսօր սատարում ա իրան` ինչ բարեգործություն էլ անի, չի դադարելու լինել մեծ ֆրանսիական ֆանտաս։

 

Վազգեն Սաղաթելյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024