Սսկվածների` պահի զարկերակը

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 24, 2021

Դրված էր ընտրության մի հարց` «աննախադեպ» ազգակործանի ու Արցախի միջեւ, դուք ընտրեցիք ազգակործանին։ Կորցրեցինք Արցախը: Նույն սցենարով, առաջ է գնում։ Ուղիղ ասել է` ճանապարհներ տալու է թշնամուն, ուզեք, թե չուզես։ Թեեւ իր համար թշնամի չի, անգամ հակառակորդ էլ չի։ Ոչինչ չի փոխվել։ Այժմ Հայաստանի եւ ազգակործանի միջեւ է ընտրությունը, որ կրկին ընտրում եք «աննախադեպ«» ազգակործանին ու կորցնում Հայաստանը։

Ցավոք այդ «աննախադեպ» ընտրողները, «աննախադեպ» ազգակործանի պես ոչ պատասխանատվության զգացում ունեն, ոչ էլ էլ երկրի ու պետականության համար մի լավ բան չունեն արած։ Անգամ, եթե մնալու ու պայքարելու բան էլ լինի` չեն անելու, որովհետեւ «որտեղ հաց, այնտեղ կաց»։

Հ.Գ. սսկվածներն ավելի վտանգավոր են, որովհետեւ նրանք ընտրել են` պահի զարկերակը.. հետո քամին, որ ուղղությամբ փչի` կթեքվեն դեպի քամու ուղղությամբ։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել