Ստացվում է, որ այսօրվա համար դուք եք մեղավոր, վաղվա համար ավելի շատ մեղավոր կլինեք, եթե այդ սուտ նազարին նորից նստեցրիք գահին

Արթուր Հայրապետյան Հունիս 07, 2021

Անընդհատ խոսում եք թալանից, կոռուպցիայից, Ձեր աչքի առաջ նրանց կառուցած ասաբնյակներն են...

Գրում եք ու գրում։

Ու այս թեմայով մտածողներն ու գրողները նիկոլի նման հա նույնն են կրկնում' նախկինները, նախկինների թալանը։

Հասկացանք, նրանք, որ սուրբ լինեին, առանց գիտակցելու մեկ- երկու օրվա մեջ իր հաշվարկներով ճամփա ելած նեռին չէինք վերադասավորի հների տեղը։

Բայց, ա'յ գրողներ, այ թալանի հետ չհարմարվողներ, մի՞ թե Ձեզ համար նյութականն այդքան կարևոր է ջահել զինվորների կյանքից, որ մարեց 44 օրում... Մի՞ թե ավելի կարևոր է, քան անդամահատված ձեռքերով ու ոտքերով, անվասալյակներին գամված երիտասարդների կյանքը... Կյանքեր, որ չսկսված անավարտ մնացին ու կյանքեր, որոնց աչքերում մարեց ջահելության կայտառությունը...

Տան մեջ մի իր եք կորցնում, ամբողջ կյանքում որոնում ու չեք մոռանում։

Մի՞ թե գյուղացու տարիների քրտինքով սարքած տներն ավելին չէին այդ ասաբնյակներից, որ ստիպված իրենց ձեռքով վառեցին ու թողեցին իրենց անցյալը կրակների մեջ...

Բա գրեք, այդ մասին գրեք, Շուշիի մասին գրեք, որ ինքն իրենով հարստություն էր ու որքան էլ պատրաստի հարստություններ թողեցին մեջը, որ թուրքը գա նստի դազգահների մոտ ու հայկական սիմվոլներով խալիները փոխի թուրքականի, ասի հինգ հազարամյա պատմությունը մենք ունենք։

Նույն տոնով շարունակի' ասելով կոնյակն էլ է մերը, գինին էլ, ապացույցն էլ մեզ թողած գործարանները։

Բա գրեք, թե՞ սրանք հարստություններ չեն, թե՞ դրանից միայն Ձեր սիրտն է հովացել, մտածում եք' ավելի լավ, նախկինները գալու էին ու իրենցը սարքեն, հիմա ոչ իմն է, ոչ իրենցը, մնաց թուրքին։

Բա Սյունիքը, բա Հայաստանի մնացած տեղերը...Թե՞ մտածում եք թուրքը եկավ, զարգանալու եք, մի հատ էլ մտքներիդ մեջ թաքուն սպասում եք այդ ջերմ բարի- դրացիական հարաբերությանը, սպասեք, թեժա լինելու, որտեղ սիրուն աղջիկ ու կին կա, իրենցն է լինելու, նրանց նպատակը Ձեր հինգ հազար տարին գողանալն է ու իր ազգը թարմացնելը... Ու դրա հեղինակի տեղը բոլորս գիտենք, մինչև նրա գալը, մեր դռները փակ էին, թուրքն իր բնում, իսկ հիմա Ձեզ կառավարողը թուրքն է։ Նրա վարքագիծն ու Ձեր վարչապետի վարքագիծն իրարից ոչնչով չեն տարբերվում' քծնել, կեղծել, արյուն թափել ու հրաժարվել։ Դեռ ավելին'

Ձե'զ, այո Ձե'զ մեղավոր հանել, մի առիթով նույնիսկ խոստովանեց, որ իրեն ժողովուրդն է ընտրել, ուրեմն մեծ մեղավորը նա է։

Ստացվում է, որ այսօրվա համար դուք եք մեղավոր, վաղվա համար ավելի շատ մեղավոր կլինեք, եթե այդ սուտ նազարին նորից նստեցրիք գահին։

Գայանե Փայտյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024