Ստահակի ճոռոմաբանության պտուղները

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 06, 2021

Երբ մարդը մեծ հաշվով ոչ ամոթի, ոչ էլ հայրենիքի մասին անգամ գաղափար չունի, այլ միակ գաղափարը թշնամուն հաճոյանալն է, որն էլ իր հերթին բազմաթիվ հարցերի եւ մտահոգությունների առիթ է տալիս։ 

Չենք կարող ասել, թե մարդը քանի անգամ է Շուշիում եղել, բայց քաջ ծանոթ է, որ Շուշիում երեսուն տարի ոչ մի նոր շենք չի կառուցվել։ 

Իսկ թե ինչպես էր Շուշին ծաղկել, դա էլ իր պոպուլիզմի, ստի ու կեղծիքի պտուղները վայելում ենք ազգովի։ 

Իսկ թե Շուշիում ինչու երեք տարի մի նոր շենք չկառուցվեց, փոխարենը նվիրաբերվեց թշնամուն, դա էլ իր ճոռոմաբանությամբ նախկինների օրոք է տրվել։ 

Մարդը ինչ ասել է, փաստորեն հետ չի կանգնում իր ասածից։ Այնպես որ թշնամին թող մտածի, թե ինչու էր այսքան տարի աչք դրել Շուշիի վրա, որին հասավ։ 

 

 

Ստահակին մեծ հաշվով աշխարհում բանատեղ դնող չկա.. բացի իր կառուցողական ախպորից։ Չէ, մեկ էլ իր մանկլավիկներից։ 

Ով ուզում է մեր սրբազան հողի վրա գործում է` տիրություն անում, իրենով անում, բացի մեզնից։ 

Հոգեկան հանցագործը գիշեր-ցերեկ զբաղված է սրան-նրան մեղադրելով։ Իր ծախու լինելը բարդելով անգամ աշխարհի վրա։ Բայց մոռանում է, որ իր իշխանության օրոք է Արցախի մեծ մասը նվիրաբերվել թշնամուն, այժեմ ամեն ինչ անում է, որ Արցախը մոռացվի, ու դա անում է մեր անմեղ զոհերի հաշվին, տնավեր դարձած մարդկանց հաշվին, հաշմանդամ դարձած տասնյակ հազարավոր տղաների հաշվին, մեր գերիների, անհայտ կորածների, նրանց, որոնց աճյունները մինչեւ օրս հայտնաբերվում է, կորցրած բանակի հաշվին.. եւ ի՞նչ ենք ստացել։ Փոխարենը ստացել ենք կորսված հայրենիք.... իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունների բացման գործընթացը սկսված է։

 

Արթուր Հայրապետյան

Խմբագրական

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024