Այսօր Սևանում մեկ ժամվա տարբերությամբ երկու տարբեր քաղաքական թևի քարոզարշավ էր ։
10։30 ին Սևանում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ. մինչև Փաշինյանի այցը մարդատար 10 գազել կանգնեցին Մշակույթի տան հարևանությամբ և մարդիկ գազելներից իջան և վազեցին հավաքատեղի։
Որպես սևանցի ,զարմանք էր ,թե պատահականություն գյուղերից բերված ուսուցիչներն էին և սոցիալական աջակցություն `մեր լեզվով ասած նպաստ ստացող ,մարդիկ էին ։ Մնացած ջանքերը դրված էր գյուղապետերի ուսերին։
Վարսեր գյուղի գյուղապետը մարզպետին դեռ տարիներ առաջ ներդրողներին խոչընդոտելու համար մարզպետի աջակցությունն ստանալուց հետո պարտք էր մնացել և այսօր եկել էր պարտքերը տալու ժամանակը ։ Գյուղից բերել էր խեղճ ու կրակ գյուղացիներին ու դեռ գյուղում հրահանգել ,որ գոռալու են` Ապագա կա։
Դդմաշեն գյուղի գյուղապետն էլ մի քանի խեղճ ու կրակ գյուղացի էր բերել, մարդը չէր ցանկացել խնդիրներ ստեղծել մարզպետի հետ, վերջինս հաճախ է նրան հիշեցնում նախկին հանրապետական եղած անցյալը ։
Զովաբեր գյուղից էլ Սևան էին բերել 91 ամյա մի ծերունու, ով իր երեք տղաներին կորցրել է ,ու ամեն օր բանաստեղծություններ է ձոնում մարզպետին միայն նրա համար ,որ որդին գյուղապետի տեղակալ է ու մարզպետը քաղցր աչքով նայի ։ Քաղցր աչքն էլ իր գինը ունի `հավաքին պետք է գալ ու գլխաքանակ լրացնել ,մի բանաստեղծություն էլ թող վարչապետ կոչվածին ձոնի ։
Մարդիկ ինչքան քիչ էին հավաքված ,որ անգամ ոստիկաններին հրահանգել էին քաղաքացիական հագուստով գլխաքանակ լրացնել ։
Մի ժամ հետո խաղաղված ու արդեն իրոք սևանցիներով լցված հավաքատեղին դիմավորում էր Արա Աբրահամյանին ։ Գյուղացու հետ գյուղացի, գյուղացու ցավը կիսող, գյուղացու պարարտանյութի ու աշխատատեղի հստակ ծրագրով ,երկրի սահմանների անվտանգությունը կարևորող մարդը ։
Անկյունում կանգնած իրոք սևանցիների մի խումբ ուղղակի մտահոգ էին , ո՞ւմ ընտրել , երբ այս օրերին Սևանը դարձրել են սահմանամերձ գոտի և երբեմնի տուրիստական շրջանը այսօր վտանգավոր գոտի է համարվում ։
Հունիսի 20֊ին մնաց հաշված օրեր և դրան ընդառաջ անթիվ մտահոգություններ նոր թափ են առնում։
Աննա Անտոնյան