Սուրբ Գայանե եկեղեցին մարդաշատ է. Ի պաշտպանություն Հայ Եկեղեցու

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 27, 2020

Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցին մարդաշատ է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սբ Գայանեում պատարագ է մատուցում: Եկեղեցու բակում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

 

Հիշեցնենք, վերջերս որոշ խմբեր տեղեկություններ էին տարածում, որ այս կիրակի՝ Սբ Գայանե եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ եկեղեցու: Ադ պատճառով էլ քաղաքացիները որոշել են աջակցություն հայտնել եկեղեցուն:

 

Այս պահին հանդարտ իրավիճակ է, մարդիկ ելումուտ են անում եկեղեցի: Սադրանքներ չկան:

Կիսվել