Սուս մնա, որ պատերազմ չսկսվի

Արթուր Հայրապետյան Մայիս 23, 2021

Եթե դու քո թշնամու հետ կռիվը չես ավարտել, ի՞նչ տարածքների մասին է խոսք գնում, թշնամուն զիջելու համար, ինչքան էլ, որ ասվեց` կառավարել թշնամանքը։ Չէ, հիմա նմանօրինակ թեմաները պետքը չեն, որովհետեւ թշնամին հենց իմ գրառմանն է սպասում, որ ես գրեմ, ու հարձակվի։ 

 

Քանի որ մոռացել ենք արդեն մեր գերիներին, որ ալիեւյան խուսափողները արդեն որերորդ անգամ հայտարարում են, որ մենք գերիներ չունենք, այլ գերիները հանցագործներ են եւ այդ առիթով ներկա ԺըՊը -ները ծպտուն չեն հանում, որովհետեւ կասեն, ի՞նչ հանենք, բա որ հանենք ու ընդհանրապես չտան։ Մանիպուլացիաների ծոցից պրծածների համար միշտ էլ դարմանի տակի ջրերը քաղցր է լինում։ Հիմա։ Ալիեւը հայտարարում է հրաժարվեք Արցախից, ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով հանդերձ, ու Արցախի հարցը լուծելով կլինի խաղաղություն։ Դե ինչ է եղել, որ առեւտուրը կեռա, մեզ էլ մեր դուրեկան առեւտրը կփրկի։ 

Դեմարկացիան ու դելիմիտացիան Ալիեւի պահանջների իրագործումն է։ Փաստորեն մեզ համար 100 տոկոս Հայաստանի շահերից է բխում այս ամենը, թեեւ միակողմանի չպետք է լիներ շահը, այլ բոլոր կողմերի, ինչպես որ հայտարարել էր ազգակործան պատուհասը։ Ինչպես որ այժմ տեսնում ենք ու ապրում, շահեկան կողմը Ադրբեջանն է։ Դիլետատներ կան, է, որ ասում են Նիկոլը մեր փրկիչն է, արքան է, իսկը.. փաստորեն Հայաստանը իր թեթեւ ձեռքով Արցախի հարցը որոշել է փակի, ու մի կողմ դնի ու հայտնվի ո՞ւր, որտեղ անգամ միջազգային հանրության, Մինսկի խմբում, եւ առհասարակ մենք անելիք չեն ունենալու որեւէ հարցում։ Ու այս ամենից հետո լկտիաբար ասում են, թե այս իրավիճակում լռեք, եւ մենք մեր անելիքները գիտենք, ինչպես որ գիտեին իրենց անելիքները, որ Արցախի 80 տոկոսը հանձնեցին թշնամուն, հիմա էլ ՀՀ ինքնիշան տարածքներից են բաժին-բաժին անում, ու ասում, թե 100 տոկոսով Հայաստանի շահերից է բխում։ Այսքան ժամանակ միմիայն Հայաստանի շահերից բխել է ստրկանալն ու խելոք թշնամու թելադրանքները իրագործելն ու վերջ, ընթացքում ունեցանք հազարավոր զոհեր, ու հայտնվեցինք պետականության կորստի առաջ, իսկ թե ինչո՞ւ է այդպես, դա էլ թիվ մեկ մեղավորի գլխում է, որ այդպես էլ նախկինների մեղավորության հորիզոնականում շարունակում է տեղ գտնել։ Իսկ այդ խայտառակ փաստաթուղթը, որ երկրորդ կապիտուլացիոն փաստաթուղթն է ստորագրվելու լինելու է հաջորդ պահանջը եւ այդպես շարունակ, որովհետեւ թշնամին չի բավարարվում համեստ հաշվարկներով, այլ լայն ու թափ առած քայլերով է առաջ գալու։ Այն դեպքում, որ լավ գիտի, ոչ բանակ ենք թողել, ոչ էլ կռիվ տվող կլինի հողի ու հայրենիքի համար, որովհետեւ ազգակործան պատուհասը ինչ ուզել արել է, ու մարսել, իսկ ինչու չմարսի երրորդ անգամ, մանավանդ որ նրան դեռ ատամներով պահող կա։ Բայց որ մեկը դուրս է գալիս ու հրապարակավ խոսում է երկրի կործանման մասին, ասում են` սուս մնա, պատերազմ կսկսվի, կգցեն քո վրա։

Արթուր Հայրապետյան

Կիսվել