Սուտ վկայություն

Արթուր Հայրապետյան Օգոստոս 04, 2021

Ինչ որ վատ էր առաջ, վատ է նաեւ այս երեք տարվա ընթացքում ու հիմա էլ է վատ: Պատերազմը դրա վառ ապացույցն է: 2016 թվականի ապրիլին, ինձ թվում է, ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը վաղ թե ուշ լայնամասշտաբ պատերազմ է սկսելու, ինչպես նաեւ պարզ դարձավ, թե ինչպիսին է այդ պատերազմը լինելու: Ռազմական գործի մասնագետ պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ պատերազմը կրելու է տեխնոլոգիական բնույթ, որ զինվորի ձեռքը ինքնաձիգ տալը եւ խրամատ ուղարկելն այլեւս բավարար չէ: 2016 թվականի ապրիլից մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր անցել էր 4 տարի, որից 2-ի ընթացքում իշխում էին «նախկինները», 2 տարի էլ՝ «ներկաները»: Ի՞նչ են արել թե՛ առաջինները, թե՛ երկրորդները համապատասխան տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար: Ոչ մի բան՝ երկուսն էլ, հավանաբար, կարծում էին՝ «որ վախտը գա, ռուսները կօգնեն»: Այսինքն՝ ձրի կամ մեծ զեղչերով մի բան կտան: Չտվեցին, իսկ նախկինում իրենց տված C-300 համակարգը հակառակորդը առաջին իսկ երեք օրվա ընթացքում կարողացավ կործանել: Պարզ է, որ պետք էր փողով գնել անհրաժեշտ տեխնոլոգիաներն այն երկրներից, որոնք պատրաստ էին վաճառել, իսկ այդպիսի երկրները բավականին շատ են:

 

Արամ Աբրահամյան 

Ամբողջական հոդվածը Առավոտում

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024