Սյունիքի երեք գյուղ շրջափակման մեջ է

Արթուր Հայրապետյան Օգոստոս 26, 2021

Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի բնակիչ Արթուր Թադևոսյանը այսօր առավոտյան Գորիսի բժշկական կենտրոն է գնացել գյուղի հիմնական՝ Բարձրավան-Որոտան ճանապարհով, բայց ստիպված հետ է վերադարձել այլընտրանքային ճանապարհով։ Որոտան-Բարձրավան ճանապարհը կեսօրից հետո ադրբեջանցիները փակել էին։ 

 

«Օգտվել եմ այլընտրանքային լեռնային ճանապարհից։ Դա մեր դաշտային ճանապարհն է՝ քարքարոտ։ Ամեն ավտոմեքենա չի կարող գնալ։ Ճանապարհը նաև երկարում է։ Եթե գյուղում մի դեպք լինի, չենք կարող արագ հասցնել»,-պատմում է Արթուր Թադևոսյանը։  

 

Արթուր Թադևոսյան

Նշում է, որ գյուղում նման իրավիճակ եղել էր 90-ական թվականներին։ «Ճիշտ է՝ ես այդ չեմ տեսել, բայց ասում են որ այդ ժամանակ էլ են օգտվել Տաթև-Աղվանի ճանապարհից։ Ո՞նց եք պատկերացնում, ինչպես կլինի հիմա գյուղացիների տրամադրությունը»,-ասում է նա։

 

Մարզի այլընտրանքային ճանապարհները նախատեսվել են արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ օգտագործելու համար։ Սյունեցիները վստահ են, որ Կապան-Երևան Մ2 ճանապարհը երկար փակված չի մնա և նորից կգործի։

 

Վարչապետի խորհրդական, Սյունիքի միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը այլընտրանքային ճանապարհով Կապանից Շուռնուխ է հասել։ «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ այլընտրանքային ճանապարհով է հասել Շուռնուխ՝ ստուգելու ճանապարհի վիճակը և լինելու գյուղացիների կողքին։ 

 

 

Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանի խոսքով՝ շուռնուխցիները մարտական են տրամադրված։

 

«Նորմալ է ամեն ինչ, ճիշտ է, խուճապ չկա, սաղ հարցերը լուծում ենք։ Հացի խնդիր կար, հասցրել ենք։

 

-Ռուսները բերեցի՞ն։

 

-Խ՞ի ռուսները, մի ռուսի չափ չկանք մենք»։

 

Հակոբ Արշակյանի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհ գյուղում կա, բայց «ձիու ճամփա է»։ Կարմիր խաչը խոստացել էր հիմնանորոգել ճանապարհը։

 

Ադրբեջանցիները փակել են Կապան-Երևան Մ2 միջպետական ճանապարհի Չայզամի–Շուռնուխ, Որոտան–Շուռնուխ հատվածները։ Արդյունքում Գորիսի տարածաշրջանի երեք՝ Որոտան, Բարձրավան և Շուռնուխ գյուղերը հայտնվել են շրջափակման մեջ։

 

Armradio.am

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024