Սյունիքի շուրջ ինչ-որ բան է նախապատրաստվում, օղակը սեղմվում է 

Արթուր Հայրապետյան Փետրվար 13, 2021

Սյունիքի շուրջ ինչ-որ բան է նախապատրաստվում, օղակը սեղմվում է 

«Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների»՝ 3 օր առաջ հայտարարություն տարածեց ԱԱԾ սահմանապահ զորքերը: Ասվում էր. «Ստեղծված օպերատիվ իրավիճակով եւ անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաեւ՝ էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»: Մի կողմ թողնենք ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակման հարցը սեփական երկրում, մի կողմ թողնենք ԱԱԾ-ի սահմանապահ զորքերին խմբագրական գաղտնիքի ակամա հայտնման մասին, երբ պետք է թույլտվություն ստանանք, խնդիրն այն է, որ Սյունիքի շուրջ ինչ-որ բան է նախապատրաստվում, օղակը սեղմվում է: Որ դա այդպես է, ավելի է հաստատվում, երբ ՄԻՊ-ի երեկվա ահազանգն ենք կարդում: «ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաեւ դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել եւս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի եւ վերջ: Կարդացեք նաև «Անտեր են թողել Արցախի ժողովրդին, Արցախը, վաղը անտեր են թողնելու Սյունիքը». Իշխան Սաղաթելյան Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել «Ասել էի՝ 4 ամիս հետո Ադրբեջանը կհարձակվի». Հրանտ Բագրատյանը` Ալիեւին «ոգեշնչող» իր հայտարարության մասին Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների եւ զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի սպառնալիքների հաշվին: Ադրբեջանական զինվորականների ներկայությամբ շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի, առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները կամ դրանք լրջորեն վտանգած են (սեփականության խախտումներ, կրակոցներ եւ այլն), խաղաղ կյանքն ու անդորրը: Հետեւաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել եւս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որեւէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին»: Ակնհայտ ահազանգ է հնչեցվում ազերիների տեղաշարժի, ինչու ոչ՝ ինքնագործունեության մասին, ինչը տեղեկացվում էր մարզում մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների կողմից: Պատմությունը ինձ տեղափոխեց «Համազանգեզուրյան առաջին համագումար», երբ 1920 թվականի դեկտեմբերի 25-ին Զանգեզուրի բնակչության ցանկությամբ Տաթեւի վանքում հրավիրվեց պատմական համագումարը, որը հռչակեց Սյունիքի ինքնավարությունը։ Համագումարին մասնակցեց սպարապետ Գարեգին Նժդեհը, ընդհանուր՝ 118 մարդ։ Համագումարին ստեղծվեց Ինքնավար Սյունիքի պառլամենտ, կառավարություն, վերահսկիչ մարմին, տեղական ինքնակառավարման մարմիններ, որոշումներ ընդունվեցին արտաքին եւ ներքին քաղաքականության կարեւոր հարցերի վերաբերյալ, ընտրվեց ղեկավար մարմիններ, սահմանվեց ղեկավար մարմինների անդամների լիազորությունները եւ պարտականությունները: Ամեն ինչ արվում էր Սյունիքը պաշտպանելու համար, չկորցնելու: Օրակարգում դրված էր Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին հարցը, արտաքին քաղաքականության մարտահրավերների, մասնավորապես, հարաբերությունների կարգավորման հարցը. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ հարեւան թուրքերի հետ եւ Պարսկաստանի կառավարության: Բնականաբար, բարձրաձայնվել է ինքնապաշտպանության մասին, պարենավորման, մասնավոր եւ խոշոր սեփականությունների պետականացման մասին: Ըստ այդ ժամանակաշրջանի՝ Լեռնահայաստանի հերոսամարտը ուսումնասիրած պատմաբանների տասնյակ աղբյուրների, Զանգեզուրը միշտ ցանկացել եւ ձգտել է լինել մայր հայրենիքի կազմում, սակայն «քանի որ հայ ժողովուրդը չի կարող հաշտվել այդ վարչակարգի հետ, Զանգեզուրը որոշել է մինչեւ այդ վարչակարգի վերացումը գործել անջատ եւ ապրել ինքնուրույն կարգով»։ Համազանգեզուրյան համագումարի որոշումներից մեկն այն էր. Ադրբեջանի հետ լինել բարեկամական, սակայն չհաստատել որեւէ սերտ հարաբերություն կամ ազատ երթեւեկություն մինչեւ այն պահը, երբ երկու ազգերի միջեւ կլինի կատարյալ վստահություն։ Նախատեսվել էր, որ Ինքնավար Սյունիքը պետք է ունենար իր ներկայացուցիչը Պարսկաստանում, ով պետք է առեւտրական եւ հաղորդակցության տեսակետից ավելի սերտ հարաբերությունների մեջ մտներ պարսկական կառավարության հետ։ «Սյունիքը Հայաստանի կազմում պահպանելու խնդիրը Գարեգին Նժդեհի աշխատություններում» ուսումնասիրության հեղինակը՝ Կ. Սուքիասյանը գրում է. «Ադրբեջանի խորհրդայնացումը (1920թ. ապրիլի 28) նոր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում. Անդրկովկաս էր վերադարձել Ռուսաստանը` երկրամասը վերագրավելու եւ այդտեղ խորհրդային կարգեր հաստատելու անխախտ նպատակամղումով: Եթե մինչ այդ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության մեջ էր մուսավաթական Ադրբեջանի հետ, ապա այժմ նրան փոխարինեց Խորհրդային Ադրբեջանը: Իսկ վերջինի դաշնակիցն ու հովանավորը Խորհրդային Ռուսաստանն էր: Արդեն ապրիլի 30-ին Երեւան հասավ բոլշեւիկյան Ադրբեջանի վերջնագիրը. պահանջվում էր հայկական զորքերից մաքրել Ղարաբաղն ու Զանգեզուրը..

https://www.aravot.am/2021/02/13/1170842/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024