Թանգարանային գիշերվա լույսը

Արթուր Հայրապետյան Մայիս 19, 2021

Թանգարանային գիշերվա լույսը

 

Երևանում` «Թանգարանային գիշեր» -ը օդը լցրել էին մշակույթով։ Թև այս օրերին երկիրը ապրում է ծանր օրեր, բայց ծանրության տակ մարդիկ գոնե հնարավորություն ունեին իրենց «փրկել» մշակույթով, ը, որն էլ ստացվել էր։ 

Բոլոր թանգարանների մուտքերի մոտ հաճելի հերթեր էին։

Չարենցի տուն թանգարանում սովորական այցելությունից զատ մարդիկ նաև ակնդրեցին Չարենցի «Պատմության քառուղիները» թատերական ինստիտուտի ուսանողների կողմից, որը համակարգել ու բեմադրել էր, դերասանուհի, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս Տաթև Ղազարյանը։ Ինչո՞ւ հարցրեցի Տաթևին «Պատմության քառուղիներ»։ Տաթևը, որ ուշի-ուշով հետևում էր ուսանողների ընթացումներին, ասաց` էս օրերի համար ուրիշ գործ չէի կարող ընտրել։ 

Ուսանողների ու դասախոսի աչքերում, ինչպես որ մեզնից յուրաքանչյուրի թախիծ կար, բացատրելի ու արդարացված։ Պատերազմի խոր վերքը չսպիացող... Թանգարանի այցելուն մի պահ Չարենց էր լսում, մի պահ խորհում, հետո ականջին առած, ներս անում ու լցված հեռանում, այս դատարկ ու ներսից սմքած օրիերի, ու անհանգիստ կյանքի օրերին։ 

Չկարողացա չգրել։ Որովհետև իսկապես վերջին շրջանում նմանօրինակ միջոցառումները ոչ միայն պակասել են մեր կյանքից, այլ նաև մենք ենք հեռացել մշակույթից ու Աստծուց մեզ տրված հազար ու մի շնորհներից, ու ապրում ենք գոյության կռիվ տալով։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024