Տարած` հետ բերածների շարքում, կամ ինչպես բրախել թեման

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 30, 2021

Տարած` հետ բերածների շարքից.

Պատասխանատվության զգացում` 0

Նախորդ օրը կրկին ցնծության մեջ էր հասարակությունը։ ԱԱԾ -ն կրկին խուզարկություն էր իրականացնում բարձրաստիճան զինվորականների տներում։ 

Կրկին շոուի ականատեսն էինք։ Մինչդեռ այդպես էլ հասարակությունը չի ուզում հասկանալ, որ շարունակվող էժանագին շոուները հերթական նոր, սպասվող ազգակործան գործողության աչք փակելու սկիզբ է, կամ մասին, քան հանուն արդարադատության։

Շոուները երկրին ու պետությանը աղետի դուռ հասցրած իշխանությունը չի կարող երկար պահել մարդկանց լարվածության մեջ` մի օր պայթում է կուտակումը` ուղեղի թմրածությունը երկար չես կարող պահել։ Ժամանակ առ ժամանակ պետք է թմրացնող դեղաչափի չափաբաժինը ավելացնել։ Ինչ որ է։

Տոնոյան Դավիթին տարան ու հետ բերեցին։ Տանելուց բնականաբար ոգեւորությամբ են դիմավորում մարդիկ, հետ բերելուց` ոգեւորությունը մարում է, արդարացումներն ավելանում։

Իշխանությունը այդպես էլ չհասկացավ, որ երկրի թիվ մեկ պատասխանատուն ինչքան էլ իր վրայից մաքրի դավաճանի խարանը, չի ստացվելու, որովհետեւ իր անմիջական ներկայությամբ է տեղի ունեցել երկրում աղետ, իսկ օրվա պատասխանատուն մեկ մարդ է, որը ոչ պատասխանատվության զգացում ունի, ոչ էլ կառավարման ջիղ, բացի հայրնավաճառության հաստատ որոշումով, որը մինչեւ այսօր շարունակվում է։

Տոնոյան Դավիթը լավ կլիներ միանգամից ինչ կար պատմեր ու վերջացներ, բայց քանի որ պատերազմից մեկ տարի անց Տոնոյանը ազատ շրջում է, ու քանի դեռ պատասխանատուները պատասխան չեն տվել, Տոնոյանը մեջների սեւը  հո չի՞, որ սեւ բերի ու իր վրա վերցնի ողջ պատասխանատվությունը։ Պետք է շատ-շատ տանեն ու յանի հարցաքննեն ու բաց թողնեն, այլ տարբերակ չկա, որովհետեւ տանողն էլ լավ գիտի բուն էությունը, բաց թողողն էլ։ Բայց որ գոնե պատմեր թե ինչ է եղել պատերազմում, թե որն էր` պատերազմ մեր տարածքների դիմաց, գոնե հարցը կփակվեր, ու հոգեկան հանցագործի կապրիզներով ժամանակ առ ժամանակ չէին տանի ու հետ բերի.. 

Իսկ մինչեւ հիմա թե Փաշնյանը չի պատասխանել, թե ի՞նչ արեց Ղարաբաղյան հակամարտությունը բանակցություններով, խաղաղ ու արժանապատիվ լուծելու համար,

թե ի՞նչ արեց պատերազմ չհրահրելու համար` կանխելու, ի՞նչ արեց պատերազմը կանգնեցնելու համար:

Մենք պատասխանը լավ գիտենք` ոչինչ։ Իսկ թե պատասխանը իր շուրթերից ե՞րբ դուրս կգա, չգիտենք։ Փոխարենը ամեն օր իր թիմը` ՔՊ -ականախառը ցուցաբերում են լպիրշություն, կարծես իրենց մուրճով պետք է երկիրը աղետից դուրս քաշեն։ Ու այնպիսի գորովանքով են ստատուսներ գրում ու քննարկման հրավիրում օգտատերերին, կարծես երկրում ամեն ինչ նորմալ է, իսկ իրենք այնքան արժանապատվություն ունեն, որ ուզում են երկիրը ամուր պահել։ Բայց ոչ, կարեւորը իշխանություն պահելն է, երկիրն ում շունն է։ Այն դեպքում, որ երկիրը մաս-մաս հանձնել են թշնամուն ու դեռ թշնամու հետ բարեկամության են ուզում գնալ։ 

Հ.Գ. Տեղեկանում ենք, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը ներգրավվել են որպես մեղադրյալ՝ 2 միլիարդ 277 միլիոն դրամ հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու գործով: ԱԱԾ-ն դիմել է դատարան նրանց կալանավորելու միջնորդությամբ:

Հետեւենք զարգացումներին. 

 

 

Արթուր Հայրապետյան

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024