Անցնող տարին ամփոփում է Արտյոմ Վարդանյանը

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 31, 2021

Անցնող  տարին ամփոփում ենք ,որպես թերությունների տարի , կուտակված անելիքների ու չշտկված սխալների տարի ։ Անցնող տարին սակայն սկիզբն ազդարարեց նոր կազմավորվող գաղափարի , նոր հնարավորությունների։ Շարունակական խաբեության թմբիրը հալվեց և մարդիկ հստակ գիտակցումով քայլ դրեցին դեպի նոր իրականություն։
Միանշանակ էր , որ դժվար ճանապարհի սկիզբ է ավետվում  ու կերտվում է Հայոց պատմության ծանր էջերից հերթականները։ 
Սխալներից նոր դասեր քաղվե՞ց... 
Դա արդեն ցույց կտա գալիք տարին ։ 
Մենք այլևս արկածախնդրության և սխալվելու իրավունք չունենք ։ 
Մենք ունենք ազգ ,որին պետք է համախմբել պետականության ամրապնդման գաղափարի շուրջ ։
Մենք ունենք սփյուռք ,որի պոտենցյալը պետք է քառապատիկ անգամ ավելին ուղղել դեպի հայրենիք ։
Մենք պետք է ջնջենք հայրենիք֊սփյուռք տարանջատող ցանկացած անջրպետ։ 
Մենք պետք է հնարավորություն տանք ուսուցչին , բժշկին ,փրկարարին, զինվորին ու սպային իրենց ապահով և գնահատված զգալ սեփական հայրենիքում։ 
Ուրեմն զինվենք լավատեսությամբ ու հաստատակամ քայլով մուտք գործենք դեպի 2022թվականը ,  դեպի գալիքը պայծառ,  դեպի վառվող ապագան ։
Արտյոմ Վարդանյան

Կիսվել