Թաթոյանը պատմեց, ինչպես էին իշխանությունները սկզբից փորձում լռեցնել, իսկ հետո բլոկել իր թիմի աշխատանքը, որ որպես օմբուդսմեն չբարձրաձայնի ադրբեջանական զորքերի Հայաստանի տարածք ներխուժելու փաստերը:
Սա մի օրինակ ա, թե ինչպես են իրենք աշխատում հասարակության հետ՝ ստեղծել տեղեկատվական վակուում, ստել, լռեցնել կամ վարկաբեկել իրականությունը պատմողներին, տալ հույսի պատրանք ու դանդաղ իրագործել սեփական պլանները։
Միշտ նույն պարզ սխեման ա ու միշտ գտնվում են մարդիկ, ովքեր գերադասում են այդ հույսի պատրանքի թմրանյութը դաժան իրականությանը։ Հետո խաբվում են, թեթև ուշքի են գալիս, դժգոհում են, մինչև հաջորդ թմրանյութի հանգստացնող դոզան ստանան։
Ու կան նրանք, ովքեր էդ մատրիցայից դուրս են ապրում, թմրանյութից իմունիտետ ունեն ու կոտոշավորի համառությամբ փորձում են տեղեկատվական վակուումը ճեղքել։ Վերջիններս դեռ պարտվում ենք ստի համակարգին։
Անժելա Էլիբեկովա