Թատրոն ունենալու համար նախ Հայրենիք է պետք ունենալ. գուցե հիմա սկսեք «քաղաքականությամբ» զբաղվել ու հասկանա՞ք, որ ազգակործանը ոչ միայն թատրոնն է ձեր ձեռքից խլում, այլ մեր Հայրենիքը

Արթուր Հայրապետյան Հուլիս 21, 2021

Քանի օր է տալիս ու առնում եմ, այսօր էլ տեսա, որ Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը ասուլիս էր տվել, ու նամակ ուղարկել ազգակործանին։ Բան չէի ուզում գրել, բայց կներեք էլի՞, ձեզ թվում է Խզմալյանը, որ բոլոր իշխանությունների օրոք խաղեր է տվել ու հասել իր բաղձալի երազանքին ու հիմա որոշումներ է կայացնում ինքնագլո՞ւխ է։ Իհարկե ոչ։ Կառավարությունը տեղյա՞կ չէ։ Իհարկե տեղյակ է։ Ի՞նչ ասեմ, նամակի պատասխանին սպասելով մնաք։ Բայց երբ նույն ազգակործանը, որ մեր երկիր նվեր արեց թշնամուն, ու հիմա անցել է Հայաստանին, ձեզ չէր անհանգստացնո՞ւմ։ Կներեք, բայց ինձ իմ հայրենիքն է անհանգստացնում, դուք ինչ-որ «քաղաքականությամբ» որոշել էիք չզբաղվել ու դրա համար էլ սսկվել էիք, բայց քանի որ հիմա ազգակործանը որոշել է ձեր, մերն էլ հետը, թատրոն փակել, սկսել եք խոսել։ Վատ չի.. բայց թատրոն ունենալու համար նախ Հայրենիք է պետք ունենալ.. գուցե հիմա սկսեք «քաղաքականությամբ» զբաղվել ու հասկանա՞ք, որ ազգակործանը ոչ միայն թատրոնն է ձեր ձեռքից խլում, այլ մեր Հայրենիքը։ Այն ինչ գրեցի լավ օրից չեմ գրում։ Գրում եմ, որովհետեւ ձեզնից շատերը դեռ սպասումներ ունեն ազգակործանից, այն դեպքում որ Հայաստանը դարձրել է հայրենադավ ճիվաղը սահմանային գոտի, ու պետությունից վերածվում ենք տարածքի։

Արցախի հանդեպ մեր անտարբերության պատճառով ազգակործան պատուհասը նվեր արեց թշնամուն, չէի՞ք պատկերացնի չէ՞, որ հերթը կհասներ Հայաստանին։ Ախր, էլ ո՞նց ասեմ, ասեմ` անտարբերությունը հոգու կաթված է` անժամանակ մահ։ Դրա համար է հրաչիկը ասել, որ թատրոնը մեռած է.. դուք էլ դրել ու նեղացել եք հրաչիկից։ Էհ.. խոր շունչ եմ քաշում, արտաշունչս չասված բառեր են։ Սա դեռ սկիզբն է։ Սկսել են Կամերային երաժշտական թատրոնից, բայց թող սպասեն մյուս թատրոնները` նույն բախտին են արժանանալու։ Ե~րբ եմ ասել..

Հ.Գ. ցավով եմ ասում։ Թատրոն սիրելով եմ ասում։ Տո ձեզ սիրելով եմ ասում։ Այո, մի քիչ կոշտ եմ ասում գուցե, բայց ճիշտ եմ ասում։ Թե չէ կան արվեստագետներ, որ շարունակաբար պնդում են, թե իրենք իրենց գործով են զբաղվում ու չեն զբաղվում քաղաքականությամբ, ջհանդամին թե երկիրը չի կործանվի, ու մի ծպտուն չեն հանում` զբաղված են իրենց գործով, թե ասա քոռ կոպեկի արժեք ունի՞ քո արած գործը, որ վաղը չես իմանալու ու չես գտնելու քո տեղը երկրագնդի վրա։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել