Թե ի՞նչ սիրախաղ է տանում Փաշինյանը թրքաբեջանի հետ ու ինչպե՞ս է դրան զուգորդվում Միրզոյանի անհամեմատ ավելի պրագմատիկ աշատանքը՝ ժամանակը ցույց կտա

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 13, 2021

⁉️ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՌԱԿՏՈւ՞Մ

թե՞ երկակի խաղ։ Կարո՞ղ է Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը տարբեր երկրներում են պաշտոնավարում։

Մինչևդեռ Փաշինյանը սեր է քարոզում ադրբեջանի ու թուրքիայի հետ, խաղաղություն կերակրում հասարակությանը, Միրզոյանը կարծես լուրջ գործերով է զբաղված։ Մե՛կ Թեհրան է թռչում, մե՛կ Հնդկաստանի ԱԳ նախարար բերում, Մոսկվայում ահագին հստակ դիրքորոշումներ է հայտնում ԼՂ հակամարտռության վերաբերյալ և այլն։ Միրզոյանն անկա՞խ քաղաքականություն է իրականացնում, թե՞ սա երկակի խաղ է ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման փորձ։

Զարմանալի է, բայց Հայաստան-Իրան-Հնդկաստան այս եռակողմ կապի ստեղծումն ինձ բավարարում է։ 

 

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստան ժամանեց Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Միրզոյանի հետ առաջին հերթին քննարկել է հենց Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան տնտեսական միջանցքի հարցը, որը, ի դեպ իրագործման համար 30 տոկոսով ավելի էժան է նստում ու 40 տոկոսով ավելի կարճ է, քան գործող բոլոր ճանապարհները՝ Հնդկաստանից-Եվրոպա։ 

 

Հնդկաստանը Չինաստանից հետ չմնացող տնտեսական գիգանտ է, որը վերջին տասնամյակում վարում է աշխարհաքաղաքական դիվանագիտություն ու չի բավարարվում միայն տարածաշրջանով։ Եթե դրան գումարենք պակիստանա-հնդկական պերմանենտ պատերազմի գործոնը, ապա Հնդկաստանը ոչ միայն ուզում է հակազդել Չինաստանի նոր Մետքասի ճանապարհին (որն անցնում է Պակիստանով ու ներառում է նաև ադրբեջանն ու թուրքիան) տնտեսական իմաստով, այլև ուզում է ռազմաքաղաքական իմաստով նաև Պակիստանի քիթը քսել հողին ու տարածաշրջան մտնելով ճնշման տակ պահել նաև ագրեսիվ թուրքերին, որոնք հիմա ակտիվ հաչում են Հնդկաստանի դաշնակից Իրանի վրա։ 

 

Մենք կարող ենք դառնալ Իրանի ու Հնդկաստանի պես խոշոր խաղացողների շահերի կազմակերպման օղակ։

Այսպիսով կարծես ուրվագծվում են 

☑️Հնդկաստան/Իրան/Հայաստան   

☑️Պակիստան/թուրքիա/ադրբեջան

եռանկյունիները, որոնք ունեն սզկբունքային տարբերություններ։

 

Ի դեպ, ադրբեջանը մինչև պատերազմը պաղատում էր Հնդկաստանին իր տրանզիտը կազմակերպել ադրբեջանի տարածքով՝ ներկայացնելով իր զարգացած ենթակառուցվածնքներն ու հնարավորությունները։ Հնդկաստանը կարծես մերժեց մեր ոսոխին վերջնականապես։

 

Այսպես, գրեթե 3 տասնամյակ Հնդկաստանը բանի տեղ չդրած Հայաստանն այժմ հասկանում է, որ արտաքին քաղաքականության մեջ ռուսներից բացի բազմաթիվ այլ, շատ ավելի հետաքրքիր խաղացողներ ևս կան։ Հայաստանում հասկանում են, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է մեր պետության կենսագործման համար։ Գոնե անփորձ Միրզոյանը դա շատ լավ է հասկանում, քան իր անհամեմատ ավելի փորձառու նախորդները։

 

Թե ի՞նչ սիրախաղ է տանում Փաշինյանը թրքաբեջանի հետ ու ինչպե՞ս է դրան զուգորդվում Միրզոյանի անհամեմատ ավելի պրագմատիկ աշատանքը՝ ժամանակը ցույց կտա։

Հիմա մի մարդանման բան տեսնում եմ։ Կամ էլ ուզում եմ տեսնել, քանի դեռ էլի գործի մեջ չեն կեղտոտել։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024