Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին

Արթուր Հայրապետյան Հունվար 27, 2021

Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին, Բաքվում հայտարարեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում։ «Ձեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը, օկուպացիային վերջ դնելը, ինչպես նաեւ ադրբեջանցիների՝ իրենց հարազատ հողերը վերադառնալու հնարավորության ստեղծումը կկարգավորի իրավիճակը, եւ Իրանը ցանկանում է օգտակար լինել այդ հարցում։ Մենք ոչ միայն ձեր ընկերն ենք, այլ նաեւ մերձավոր հարեւանը»,- նշել է Զարիֆը եւ շնորհավորել ադրբեջանցի ժողովրդին տարածքների ազատագրման կապակցությամբ, հույս հայտնելով, որ դա թույլ կտա կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջեւ։

 

Իր հերթին Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանն ուրախ կլինի իրանական ընկերություններին տեսնել ազատագրված տարածքները վերականգնող ընկերությունների կողքին։ «Դա բնական է, քանի որ ես արդեն ասել եմ, որ այդ աշխատանքներում կներգրավվեն միայն մեզ համար բարեկամ երկրների ընկերությունները։ Անխոս, Իրանի ընկերություններն ունեն նման առավելություն», – շեշտել է Ադրբեջանի նախագահը։

 

https://www.aravot.am/2021/01/27/1167380/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024