Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 10, 2020

Պաշտոնական Թեհրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Այս մասին երեկ երեկոյան Twitter-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին։

«Ջեյհուն Բայրամովի հետ արդյունավետ քննարկումներ ունեցանք երկկողմ հարաբերությունների խորացման՝ մասնավորաբար պատերազմից տուժած տարածքների վերականգնման,Հարավ-Հյուսիս տրասպորտային միջանցքի և կասպիական էներգակիրների շուրջ», - գրել է Զարիֆը։

Կիսվել