Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան. Տարեմուտի խոհեր

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 31, 2021

Տարեմուտի խոհեր...

 

Հերթական տարին ավարտին է մոտենում, որը աղետալի պատերազմի ու մահաբեր համավարակի սարսափելի տարվա շարունակողը դարձավ: Կրկին մահեր ու փխրուն խաղաղություն, որը ավելի շատ պատերազմ է հիշեցնում...

Դժվար ժամանակներ է ապրում մեր Հայոց ոստանը: Հայրենի հողի մի հատվածը կորստյան է մատնված, լուսավոր մի ողջ սերունդ զոհվել է, համավարակը սանձել չի հաջողվում:

 Ժամանակն է, որ քննելով մեր գործերը՝ փորձենք հասկանալ, թե որտեղ կարող էինք սխալված լինել, չէ՞ որ փառապանծ հաղթանակ ունեինք, հզոր բանակ, բարգավաճելու բազում հնարավորություններ... Հաղթանակը հեշտ չէր տրվել... Տարիներ առաջ ոսկե սերունդ էր զոհվել ու իր թափած արյամբ մեզ Ազատ Արցախ էր նվիրել:

 Եկեք բոլորս միասին, ճանապարհելով անցնող տարին, սիրով և նվիրումով գնահատենք Հայրենիքն ու Բանակը, աղոթենք, շա՛տ աղոթենք Նրանց հզորացման համար:

 Թող գալիք տարում փարատվի մեր սուգը, ողջության մեջ մնան մեր զինվորները, վերադառնան բոլոր գերիներն ու անհետ կորածները: Թող Աստվածային լույսը, որպես օրհնություն իջնի մեր բազմաչարչար հայրենիքի վրա:

ԱՄԵՆ:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024