Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ ինքնասպանությունների վերաբերյալ եկեղեցու վերաբերմունքի մասին

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 13, 2021

Ամուր կամք ունեցողն ինքնասպանության չի գնա, կպայքարի․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ ինքնասպանությունների վերաբերյալ եկեղեցու վերաբերմունքի մասին:

Մենք միշտ էքստրեմալ վիճակներում ամեն ինչ գցում ենք եկեղեցու վրա։ Այստեղ առաջին հերթին դեր պիտի ունենան պետությունը և իր կառույցները՝ ոստիկանություն, դատախազություն, ազգային անվտանգություն։ Իհարկե, եկեղեցին էլ իր դերակատարությունը պիտի ունենա։ Եվ մեր եկեղեցին այդ իմաստով լուրջ աշխատանքներ է կատարում հատկապես երիտասարդության շրջանում։ Իհարկե, այս համացանցային խաղերն ահավոր բաներ են։ Մեզ մոտ շատ են բերում 10 տարեկան, մինչև 14 տարեկան երեխաների, որոնք գիշերները չեն կարողանում քնել, ցնցումներ են ունենում, վախ են ունենում։

Հիմա ինչ նայում ես, մորթում են, թափում, գլուխն են կտրում, այդ երեխաներն ի՞նչ պիտի սովորեն։ Այստեղ նաև ընտանիքը դեր ունի նաև կատարելու։ Մենք չենք կարող ամեն երեկո մտնել բոլորի տուն ու տեսնել, թե երեխան ինչ խաղով է զբաղված։ Ծնողներն իրենց գլուխները ազատելու համար հեռախոսները տալիս են երեխաներին, որոնք էլ առանձնանում են իրենց սենյակներում և սկսում են այդ խաղերով զբաղվել։ Այստեղ եկեղեցին ի՞նչ կարող է անել։

Մենք ունենք կիրակնօրյա դպրոցներ, ունենք երիտասարդաց միություն։ Մենք նրանց հետ աշխատում ենք, չենք զոմբիացնում, որ պիտի գան միայն աղոթեն, մենք հայրենասիրություն ենք սովորեցնում, ինքնության խորհուրդն ենք ներկայացնում, մեր եկեղեցու պատմությունը, իսկ մեր եկեղեցու ու ժողովրդի պատմությունը շաղախված է, առանձին չէ, ինչքան էլ առանձնացնենք՝ անհնար է։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024