Տեսանք ձեր խաղաղն ու բարենպաստը

Արթուր Հայրապետյան Հուլիս 16, 2021

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասել է. «ՔՊ-ն ստացել է Արցախում խաղաղ դարաշրջան բացելու մանդատ: Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում: Ընտրություններից հետո տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսում էինք և ասել էինք, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար:

Ադրբեջանը միջանցքի մասին խոսում է կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար»:

 

«ՉԻ». Ինչ որ չենք հիշում, որ այս ընտրություններում ՔՊ-ին ձայն տային Արցախում խաղաղ դարաշրջան բացելու համար: Եթե դրա համար լիներ, ապա մի տոկոս էլ չէր ստանա: ՔՊ-ին մենակ մի բանի համար ձայն տվեցին. որովհետև այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն էր:

 

Էդ այլընտրանք կոչվածին էլ հենց Նիկոլն էր ստեղծել, բա հո մեր բաբո՞ն չէր ստեղծել: Ի՞նչ Արցախ, ի՞նչ բարենպաստ ու խաղաղ... Տեսանք, էլի, ձեր խաղաղն ու բարենպաստը: 

 

Համ ասում է՝ Արցախի խաղաղ դարաշրջան բացելու մանդատ ենք ստացել, համ էլ բողոքում է Ալիևից՝ տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու համար: Ո՞նց եք խաղաղ դարաշրջան բացելու, եթե սահմանում կանգնած զինվորի առևանգումն անգամ չեք կարողանում կանխել, երբ ադրբեջանցիներն արդեն Երասխի մոտ են դիրքավորվում: 

 

Լավ ա, գոնե էս երկու օրը անձրև եկավ: Չասեն, մենակ քննադատում ենք:

 

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024