Տեսնես ո՞նց եք ապրում

Արթուր Հայրապետյան Փետրվար 21, 2021

Տեսնես ո՞նց եք ապրում։ Տեսնում ենք։ Օր ու գիշեր ձեր անդարդ հալին... որ այդքան ուզում եք փրկած լինել Հայրենիքը, նախ ասեմ, որ հազարավոր ընտանիքների սգավոր դարձրեցիք, սկսեք այդ ընտանիքներից։ Հազարավոր ընտանիքներ, ուղղակի չեն ապրում։ Մի մատ էրեխեքի գլուխ կերաք։ Հազարավոր ընտանիքների մենակ թողեցիք իրենց ցավի հետ։ Զբաղվեք հաշմանդամ տղաներով, որոնք հրաշքով ողջ են մնացել։ Քանի՞ ընտանիքի եք օգնել։ Քանի ընտանիքի հոգս եք ձեր վրա վերցրել։ Էդ ընտանիքների սպասումները, մուրազները թաղեցիք։ Հազարավոր ընտանիքների էրեխեքին թաղեցիք, ու դուք հավեսով կառավարության նիստերին գյալաջի եք անում։ Ո՞ր մեկն էր ձեզնից, ինձնից վատը.. սարսափելի բաներ են կատարվում մեր շուրջը։ Բայց քանի որ ցավը մերը չի, մենք անտարբեր ենք։ Իսկ պետությունը, իսկ պետության գլուխ կա՞, չկա.. լավ սովորել է` բոլորին մեղադրել, բացի մեկ մարդուց։

Նզովյալ լինեք, որ հազարավոր ընտանիքների մենակ թողեցիք իրենց ցավի ու դարդի հետ, ու դուք ապրում եք, ու ընկել եք իշխանություն պահելու, եւ իշխանություն զավթելու ետեւից։

Քանի ընտանիքի թողեցիք անտուն ու անտեր։ Բայց կարեւորը ձեր լափն է, որ պիտի լափեք ու ձեր վարկերը, որ պիտի փակեք, ու ապահով ապրեք։ Չեք մարսելու։ Չեք տեսնելու հանգստություն։ Եռաբլուրի տղաները կռվելով մեզ են փրկել ու իրենց ընտանիքներին թողել մենակ ու անտեր, իսկ դուք ձեր առոք-փառոք կյանքը վայելեք։ Չեք վայելելու։ Նստոցի-պպզոցի խաղացեք, սրան-նրան տարեք, բերեք, թող հանրությունը ձեր շոուներով զվարճանա.. ու ուրախացեք, որ որդեկորույս մայրերին ձեր աջակիցները կարող են վիրավորել.. շարունակեք թեթեւ ապրել, ու զվարճացրեք ձեր պես դափդատարկներին։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել