Տիգրանաշենցիները պաշտոնյաների «ազնիվ խոսքին» չեն հավատում, համոզվել են՝ «ալիեւյան ջի-փի-էս»-ն ավելի վճռական է աշխատում

Արթուր Հայրապետյան Հունվար 25, 2021

«Չեն հանձնում, մեր գյուղը չեն հանձնում»,-ասում է Տիգրանաշենում ապրող մի երիտասարդ աղջիկ, երբ փորձում ենք հետաքրքրվել՝ ինչ տրամադրություն ու տեղեկություն ունեն գյուղը հանձնել-չհանձնելու մասին: Ասում է՝ եկել, իրենց հետ զրուցել են՝ Տիգրանաշենը չեն տալու: Ի տարբերություն երիտասարդ սերնդի, գյուղի ավագներն ավելի թերահավատ են. պատերազմից հետո սահմանների ճշգրտման արդյունքում Կապանի ճանապարհի, Շուռնուխ գյուղի մի հատվածն ու Հայաստանի որոշ ռազմավարական դիրքեր Ադրբեջանին անցնելուց հետո ոչ մեկի խոսքին այլեւս չեն հավատում: Բայց այնպես էլ չէ, որ տիգրանաշենցիներին որեւէ մի պաշտոնական մարմին հստակ պատասխան է տվել՝ ինչ ճակատագիր է սպասվում գյուղին ու բնակիչներին:

 

Գյուղի ինտելեգենցիան նամակներ է գրել վարչապետ Փաշինյանին, Արարատի մարզպետարան, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով հստակեցնել՝ շրջանառվող լուրերը որքանո՞վ են հավաստի, որպեսզի իրենք էլ իրենց անելիքն իմանան: Մինչ այսօր սակայն, որեւէ պաշտոնական պատասխան չեն ստացել: Միայն մարզպետի ազնիվ խոսքն է եղել՝ «խուճապի կարիք չկա, Քյարքին չեն հանձնում»:

 

 

 

https://www.aravot.am/2021/01/25/1167010/

Կիսվել