Թիկնեղ եւ լուսավոր կերպարով Նարեկ սարկավագը նստած ժպտում էր։ Իր հագից հոգեւորականի հանդերձանքը հանել ու զինվորական համազգեստ էր հագել.
Նարեկը ցույց տվեց, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը։
ՀՀ նախագահի հրամանագրով Նարեկ սարկավագ Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության համար: Մարտի 25-ին՝ նրա ծննդյան 33-րդ տարեդարձի օրը, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պետական պարգեւը հանձնել է Նարեկ սարկավագի կնոջը՝ Մարիամ Բզնունուն