Թիկունքդ ամուր չի, խարխուլ է
Արթուր Հայրապետյան
Սեպտեմբեր 18, 2021
Թիկունքդ ամուր չի` խարխուլ է, հողը ոտքերիդ տակ ճաքել է, որբի պես նայում է վերեւ ու աղերսում` մենակ մի թող..
Բա գան ու քո ձեռքից քո տունը տանեն, ու դու խեղճանա՞ս։ Տանդ մեջ քեզ ստրուկի տեղ պահեն ու դու մի բերան ձայն էլ չհանե՞ս։ Բա քեզ ո՞վ կհարգի։
Թշնամին գա մտնի քո տան մեջ, քո երեխային ահաբեկի, ասես` ոչինչ չենք կարող անե՞լ, տունը մերը չի՞`թշնամու՞նն է։
Բա քեզ ո՞վ կհարգի։ Բա դու ապրելու իրավունք ունե՞ս։
Եթե որոշել ես ինքնաոչնչացման ճանապարհով արագ տեղ հասնել` շարունակիր.. ճանապարհին ես։ Քեզ էլ մատաղացու գառան պես կմորթեն` գել ու գազանի բաժին կդառնաս....
Արթուր Հայրապետյան
Կիսվել