Տոկիո 2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Արթուր Հայրապետյան Օգոստոս 03, 2021

???????? #Տոկիո2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

 

????Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: 

 

????‍♂109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ): Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ է կատարել 2 մոտեցում՝ բարձրացնելով 190 կգ և 195 կգ. վերջին ցուցանիշն այս վարժության համար օլիմպիական ռեկորդ է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ հրելով 228 կգ կշռող ծանրաձողը:

 

????????????Սա Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի նվաճած երրորդ մեդալն է. այսօր արծաթե մեդալակիր է դարձել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), իսկ օգոստոսի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Բացի դրանից՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024