30 տարի առաջ թույլ տրված «սխալի» մասին կարող եմ ավելի վստահ խոսել, որովհետեւ «սխալվողներից» մեկը ես էի՝ սկզբից որպես այն պատերազմը լուսաբանող լրագրող, իսկ այնուհետեւ որպես առաջին նախագահի մամուլի քարտուղար: Տարբերակ կա՞ր չմտնելու այդ պատերազմի մեջ: Այո, բայց այդ դեպքում Արցախում ապրող 150 հազար հայերին սպասում էր նույն ճակատագիրը, որը պատուհասել էր Սումգայիթի եւ Բաքվի հայերին՝ դաժան խոշտանգումներով մահ: Այնպես որ՝ այս հարցում կարող եմ միանշանակ պնդել, որ պարոն Թորոսյանը սխալվում է՝ այն ժամանակ մենք ընտրել ենք կյանքը՝ արցախցի մեր հայրենակիցների կյանքը:
Արամ Աբրահամյան