Թող Աստված օրհնի ու պահպանի բազմաչարչար իմ Հայ ժողովրդին և փրկի ներքին ու արտաքին թշնամիներից

Արթուր Հայրապետյան Փետրվար 02, 2021

Փետրվարի մեկին Տեր Պետրոս Ավագ քահանա Մալյանի ծննդյան տարեդարձն էր։ Տեր հայրը շնորհակալական խոսք է գրել, որն էլ ստորեւ ներկայացնում ենք.

Նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց ովքեր հիշեցին և շնորհավորեցին, համեստ անձիս տարեդարձը:

Շուրջ կես դար է ինչ ծառայում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում և կեսդարյա դժվարին, քարքարոտ, բայց պատվաբեր ճանապարհից մի քանի խոսք եմ ցանկանում ասել:

Աստծուն փառք եմ տալիս, որ այս ճանապարհի դժվարությունները միշտ հաղթահարել եմ ընտանիքիս, զավակներիս հետ:

Միայն քահանայի ընտանիքի անդամները կհասկանան թե ի՞նչ է նշանակում հալածվել, հետապնդվել կոմունիստական իշխանության կողմից, անցնել բազմության (ամբոխի) ուղղորդված բացասական վերաբերմունքով, սեփական մաշկի վրա ամեն օր զգալ աշխարհիկ իշխանությունից մերժվածությունը: Այդ ամենը իր հերթին բերել է զրկանքներ, որոնք վհատելու փոխարեն անընդհատ ամրացրել են իմ երեք զավակների արժեքային համակարգը: Նրանք դաստիարակված չեն լռելու կեղծիքի, ստի, անարդարության հանդիպելիս:

Ես երջանիկ ծնող եմ: Իմ զավակները իրենց համառությամբ և սկզբունքայնությամբ իմ շարունակությունն են:

Մերձավորներիս, հավատացյալ ուխտավորների բարեմաղթանքները բազմապատկվել են ինձ անծանոթ մարդկանց շնորհավորական խոսքերով:

Ինչու՞ եմ այս մտքերով հանրային կերպով կիսվում:

Դժվարին և ծանր ժամանակներ ենք ապրում:

Այլախոհ անհատի նկատմամբ ամբոխային հետապնդումները այս օրերին կրկնվում են: Առատաձեռն վարձատրվում են Եկեղեցու նկատմամբ ատելություն և հակաքարոզ իրականացնող որոշ արծաթասերներ:

Այս ամենը ժամանակավոր է, արծաթասերները բացի այսրոպեական շահից երբեք որևէ գաղափար չեն հետապնդել: Վստահ եմ, որ պատվով կհաղթահարենք նաև հավատաքննության այս փուլը: Աղոթում եմ բոլորի համար, հատկապես այն մոլորյալների համար, ովքեր կարծում են, որ արծաթը կարող է պայքարել հավատի դեմ ու հաղթել:

Թող Աստված օրհնի ու պահպանի բազմաչարչար իմ Հայ ժողովրդին և փրկի ներքին ու արտաքին թշնամիներից: Ամեն:

Մնամ բոլորիդ համար աղոթող՝ Պետրոս ավագ քահանա Մալյան.

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024