Թքեմ ձեր վրա, եթե որեւէ մեկը գնալու է Նիկոլ ընտրի

Աննա Անտոնյան Հունիս 07, 2021

Թքեմ ձեր վրա, եթե որեւէ մեկը գնալու է Նիկոլ ընտրի: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

«Ոչ մի պատերազմ չի լինի, նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանի տարածքից հողեր են տրված: Նոյեմբերի 9-ը սխալ է կիրարկված, թշնամին պետք է վերադարձնի Հին Թաղերը, Խծաբերդը, եւ Հադրութը: Ինչ վերաբերում է Հայաստանին, օրինակ Շուռնուխում ամբողջովին տրված է Ադրբեջանին, ադրբեջանցին պետք է լինի ճամփից ձախ, այսօր եւ աջ է եւ ձախ: Կապանից Ճակատեն ամբողջ ճանապարհը վերցված է: Կապանի օդանավակայանից 20 մետր է հեռու Ադրբեջանի դրոշը: Ադրբեջանցիք սու ու փուս հետ կգնան եւ կահյտնվեն այն սահմանին, որը գոյությու ուներ Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ միջեւ: Այստեղ պետք է մի տղամարդ, որ այս հողերը պահանջի: Եթե չի անում, կրակում է, Ադրբեջանը չի կարող մեր հողում լայնամասշտաբ պատերազմ ծավալել»,-ասաց նա:

Կիսվել